Նեթանյահուն դեմ է Թուրքիային F-35-երի վաճառքին․ նա ԱՄՆ-ում լոբբինգ է անում գործարքի դեմ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակտիվորեն լոբբինգ է անում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որպեսզի արգելափակի F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային՝ վկայակոչելով Սիրիայում Անկարայի աճող ներկայության վերաբերյալ ռազմավարական մտահոգությունները: Այս մասին Middle East Eye-ին հայտնել են երեք աղբյուրներ, այդ թվում՝ արևմտյան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, փոխանցում է Turkiye today-ը։

Պաշտոնյաների խոսքով՝ Նեթանյահուն այդ հարցը բարձրացրել է մարտ և ապրիլ ամիսներին Ռուբիոյի հետ բազմաթիվ հեռախոսազանգերի ընթացքում։ Հարցին ծանոթ երրորդ աղբյուրը հաստատել է, որ Իսրայելի առաջնորդը ճնշում է գործադրել Ռուբիոյի վրա զենքի գործարքի հարցում:

Հայտնի չէ՝ արդյո՞ք Նեթանյահուն այս հարցն ուղղակիորեն բարձրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը։ Արևմտյան պաշտոնյաները պնդում են, որ Նեթանյահուն Ռուբիոյին դիտարկում է որպես Թուրքիային F-35-եր վաճառելու դեմ հանդես գալու հիմնական դաշնակից:

MEE-ի հետ զրույցում աղբյուրները պնդել  են, որ Նեթանյահուն Ռուբիոյի հետ զրույցում խոսել է F-35-ի մասին՝ մարտի 25-ին Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանն ընդառաջ։

ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել հրաժարվել С-400 համակարգերից՝ F-35-երի ծրագրին վերադառնալու համար։ Միաժամանակ, Իսրայելը պատմականորեն պահպանել է դե ֆակտո վետոն տարածաշրջանում ԱՄՆ-ի զենքի վաճառքի նկատմամբ՝ իր որակական ռազմական առավելությունը պահպանելու համար։

Մինչ այդ, Նեթանյահուի ջանքերին զուգահեռ, թուրք բարձրաստիճան պաշտոնյան MEE-ին ասել է, որ չնայած ջանքերին՝ Թրամփի վարչակազմի կողմից F-35-ի հարցում քաղաքականության փոփոխության որևէ նշան դեռևս չկա:

Անկարայի աղբյուրն ասել է, որ Նեթանյահուի լոբբինգը կարող է ազդել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պաշտպանական գործարքների վրա, սակայն դժվար թե շեղի ԱՄՆ-Թուրքիա գործարքները:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու և կործանիչների, այդ թվում՝ հինգերորդ սերնդի F-35-ների վաճառքը վերսկսելու հարցը։

Վկայակոչելով խնդրին ծանոթ երկու աղբյուրներ՝ Fox News-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփը հետաքրքրություն է հայտնել Անկարային F-16 կործանիչների վաճառքն ավարտին հասցնելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո։ F-16-ի գործարքը որոշ ժամանակ բանակցությունների փուլում էր:

Հաղորդվում է, որ Թրամփը բաց է նաև Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառելու գաղափարի համար, «եթե երկու կողմերն էլ համաձայնության գան, որը Թուրքիայի ռուսական C-400 համակարգն անգործունակ դառնա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի