ԱՄՆ-ն Ուկրաինային HIMARS հեռահար հրթիռային համակարգեր կտա, բայց խնդրում է չկիրառել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգեր, որոնք հստակությամբ և խոցման հեռահարությամբ գերազանցում են այն հրթիռներին, որոնք ռուսական բանակը կիրառում է Ուկրաինայում։ Սակայն նախագահ Բայդենի վարչակազմում նշել են, որ նոր համակարգերը ՌԴ տարածքում թիրախների խոցման համար Ուկրաինայի Զինված ուժերը չեն կիրառի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախագահ Ջո Բայդենը «New York Times»-ում հրապարակված հոդվածում փոքր-ինչ պարզաբանել է իր խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարի հրթիռներ, որոնք «կարող են հասնել մինչև Ռուսաստան»: Երկուշաբթի օրվանից, երբ ԱՄՆ նախագահը նման հայտարարություն արեց, դիտորդներին հետաքրքրում է, թե ի՞նչ հրթիռային համակարգերի և զինամթերքի մասին է խոսքը։

Բայդենը գրում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ին, իր որոշմամբ, կփոխանցվեն «ավելի բարձր տեխնոլոգիական հրթիռային համակարգեր, որոնք թույլ կտան առավել ճշգրիտ խոցել Ուկրաինայում մարտի դաշտում առանցքային թիրախները»։
Համաշխարհային լրատվամիջոցների անանուն աղբյուրների համաձայն՝ խոսքը միջին հեռահարության հրթիռներով փոքր թվով մեքենաների մասին է։

Ըստ Washington Post-ի աղբյուրի՝ խոսքը HIMARS շարժական հրթիռային կայանի մասին է՝ մինչև 70 կմ հեռահարությամբ զինամթերքով։ Կարելի է ենթադրել, որ կմատակարարվեն GMLRS հրթիռներ։ AFP-ի աղբյուրը նշում է, որ հեռահարությունը 80 կմ է:

ԱՄՆ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ցանկացել են անանուն մնալ, պարբերականի հետ զրույցում հաստատել են, որ ուկրաինական կողմն իրենց երաշխիքներ է տվել, որ չի կրակի ՌԴ տարածքում թիրախների ուղղությամբ։ Նույնը հայտնել են Agence France-Presse-ի աղբյուրները։

Տաթև Ֆռանգյան