Ոչ բավարար ու ձևական․ քաղհասարակությունը՝ դատաիրավական բարեփոխումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
Բոլորը

2017 թվականին Բրյուսելում Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գործիք է՝ Հայաստանում բարեփոխումների և կենսական հնարավորությունների ապահովման համար։ Այդ բարեփոխումների ընթացքը քաղաքացիական հասարակությունը խոշորացույցի տակ է պահում։

Հայաստանի ապագան պետք է կառուցվի այն արժեքների հենքի վրա, որ ունի Եվրոպական միությունը։ Այս գաղափարի կարևորմամբ այսօր մեկնարկեց Բաց hասարակության hիմնադրամներ-Հայաստանի համակարգմամբ և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամների կողմից իրականացված համաձայնագրի մշտադիտարկման արդյունքները ներկայացնող միջոցառում-քննարկման առաջին մասը։

Մշտադիտարկման ուշադրության կենտրոնում են եղել ոչ միայն դատաիրավական ու սահմանադրական, այլ քրեական օրենսդրության, վարչական արդարադատության և վարչական վարույթի, ընտրական օրենսդրության բարեփոխումները, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկ և հաշվետու կառավարումը, միգրացիան, սոցիալական արդարությունը և այլ հարցեր։ Քաղհասարակությունն արձանագրել ու վեր է հանել արձանագրած խնդիրները՝ առաջարկելով լուծումներ։ 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունները և հետագայում ընդունված օրենքներն ավելի նպաստեցին անվտանգության, դատական և իրավական համակարգի կենտրոնացմանը, հաշվետվողականության նվազեցմանը։ Այդ մարմինները հայտնվեցին վարչապետի անմիջական ենթակայության տակ։

Այս ամենի հետևանքով հասարակության մոտ նվազել է վստահությունն այդ մարմինների նկատմամբ՝ արձանագրում են քաղհասարակության ներկայացուցիչները։

Քաղհասարակությունը դատաիրավական ոլորտում վերջին տարիներին իրականացրած բարեփոխումները գնահատում է ոչ բավարար ու ձևական։ Դրանք չեն եղել համակարգային, կարիքների ու փաստերի վրա իրականացված, այլ եղել են դրվագային լուծումներ։ Դատաիրավական բարեփոխումների իրականացմանը հանրային մասնակցությունը ցածր է՝ ընդգծում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, ինչը հանգեցնում է բացասական հետևանքների։

Դատաիրավական բարեփոխումներով նախատեսվում էր նաև բարձրացնել դատարանների նկատմամբ վստահելիությունը։ Այստեղ կարևոր բաղադրիչներ են շենքային պայմանների, սոցիալական երաշխիքների ու աշխատավարձերի բարելավումը։

Քաղհասարակության ներկայացուցիչները խնդրահարույց են համարում նաև այն, որ դատավորների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառման դեպքում ԲԴԽ-ն ըստ էության հիմնավորումներ չի ներկայացնում։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ դատավորի լիազորությունների կասեցում է լինում։ Օրենսդրությունը դատավորներին հնարավորություն չի տալիս նաև կարգապահական պատասխանատվության բողոքարկման։

Խնդիրները շատ են ու տարատեսակ, բայց կան նաև որոշ դրական փոփոխություններ։ Վերջերս Եվրամիության կողմից հրապարակված «Արևելյան գործընկերության երկրների գնահատման զեկույցում» Հայաստանի դատական իշխանությունն անկախության ինդեքսով ամենաբարձրն է Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի համեմատ։ Սա ոգևորիչ է, բայց դատավորների ու դատական իշխանությունների անկախության ապահովման համար դեռ անելիքները շատ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան