Հայաստանում խոսքի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը շարունակում են սահմանափակվել․ Amnesty International

Լուրեր

06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
Բոլորը

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը իր ամենամյա զեկույցում նշել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը շարունակում են սահմանափակվել։

«Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ Մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (շուրջ 12 հազար դոլար)։ Օգոստոսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով քրեականացվեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև երեք ամիս ժամկետով ազատազրկումը։ Այդ նոր օրենքի շրջանակում սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործ հարուցեց Ֆեյսբուքի մի օգտատիրոջ նկատմամբ՝ վարչապետին պատկերող լուսանկարի մեկնաբանությունների դաշտում նրան վիրավորանք հասցնելու համար»,- ասված է Amnesty International-ի զեկույցում։

Նշվում է նաև, որ խաղաղ բողոքի ակցիաներն ու ցույցերը հիմնականում թույլատրվել են ողջ տարվա ընթացքում: Հունվարին կառավարությունը չեղյալ էր հայտարարել հանրային առողջության և արտակարգ իրավիճակների մասին օրենքի հետ կապված սահմանափակումների մեծ մասը, որոնք սահմանվել էին անվտանգության նկատառումներով և Covid-19 համաճարակի պատճառով, ներառյալ՝ հանրային հավաքների սահմանափակումները:

Ըստ զեկույցի՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության և դրա ընթացքում կատարված խախտումներից տուժածների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել և արդարադատություն չի եղել։ Շուրջ 36․000 էթնիկ հայեր մնացել են ներքին տեղահանվածներ:

Խաղաղ բողոքի ակցիաները հիմնականում թույլատրվել են Covid-19-ի և ռազմական դրության սահմանափակումների վերացումից հետո, սակայն խոսքի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը շարունակում են սահմանափակվել: Միաժամանակ, Ամուլսարի ոսկու հանքավայրի բնապահպանական մտահոգությունները մնացել են չլուծված, ընտանեկան բռնությունն էլ շարունակում է մնալ համատարած խնդիր, որն ավելի է սրվել Covid-19 համաճարակի պատճառով։

Տաթև Ֆռանգյան