Եթե փորձում են ՌԴ-ին դուրս մղել՝ հաշվի չառնելով նրա շահերը, պատասխանը կարող է կոշտ լինել․ Մարկեդոնովը՝ Արցախում ադրբեջանական սադրանքի մասին

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում ներկայում մոդայիկ են քննարկումները, որ Արցախում ստեղծված իրավիճակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատն է՝ հաշվի առնելով Ուկրաինայում ռազմական առճակատումը։ «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Էսկալացիա Արցախում. գազային տեռորից մինչև լոկալ մարտեր» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) առաջատար հետազոտող Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ ինքն անձամբ բավական սկեպտիկ է վերաբերվում այդ բնորոշմանը, քանի որ Ղարաբաղում կան համակարգային խնդիրներ, որոնք գոյություն ունեին մինչև Ուկրաինայում պատերազմը։

«Նկատի ունեմ Երևանի և Բաքվի միջև գոյություն ունեցող բավական լուրջ տարաձայնությունները՝ կապված Ղարաբաղում իրավիճակի հետ։ Ակնհայտ է, որ Բաքուն 2022 թվականի իրադարձություններից դեռ շատ առաջ է Ղարաբաղի, այսպես կոչված, «ապառազմականացման» հարց բարձրացրել՝ հայտարարելով, որ հայկական ոչ բոլոր զինված կազմավորումներն են դուրս եկել Ղարաբաղից»»,- հավելեց նա։

Մարկեդոնովը հիշեցրեց՝ տարակարծություններ կան նաև ռուսական խաղաղապահների հետ կապված, և եթե նախկինում դրանք ոչ հրապարակային բնույթ էին կրում, ապա հիմա հրապարակային են դարձել․ «Կոշտ կարծիքների փոխանակման երկու փուլ եղավ Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների կողմից։ Գոյություն ունի նաև Հայաստանի դիրքորոշումը, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որն Ադրբեջանը շտապել է «արխիվ ուղարկել», դեռևս առկա է»։

Ինչ վերաբերում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապելուն, Սերգեյ Մարկեդոնովի խոսքով՝ կարծիքներ կան, որ Ռուսաստանը «խրվել» է, և կարելի է այդ ընթացքում որոշակի արդյունք ապահովել։

«Կարծում եմ՝ այդ իրավիճակը հուսալի չէ, քանի որ Ռուսաստանը բոլոր հակամարտություններում փորձում է պահպանել ստատուս քվոն, մոդերատորի դեր կատարել, բայց եթե իրեն փորձում են դուրս մղել, վռնդել՝ հաշվի չառնելով Մոսկվայի շահերը, պատասխանը կարող է կոշտ լինել»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին Ղարաբաղում ինչ-որ բան անելն օգուտ չի բերելու։