Ներկայացվել է «2020 թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակը» զեկույցը․ ՀՔԱՎ

Լուրեր

15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թ․ մարտի 22-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Երևանում  ներկայացրեց «2020 թ.  44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակը» զեկույցը։

Զեկույցի ներկայացմանը ներկա էին պետական մարմինների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներ, ովքեր եւս հնարավորություն ունեցան ներկայացնելու խնդիրները, որոնց առնչվել են պատերազմական գործողությունների ընթացքում եւ հետպատերազմական շրջանում:

Իրենց բացման խոսքում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը և ԲՀՀ-Հայաստանի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը կարևորեցին անհայտ կորածների խնդրի նկատմամբ հետևողականությունը և պետական կառույցների ներգրավումը նման միջոցառումներին։

ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը հիշեցրեց ԵԽԽՎ հատուկ բանաձևի մասին՝ Հարավային Կովկասում անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ, որը ընդունվել էր Ղարաբաղյան առաջին պատերազմի հետևանքով երկու կողմերի անհայտ կորած անձանց հարազատների կողմից համատեղ գրություն ներկայացնելուց հետո՝ հատուկ զեկուցողի այցի արդյունքում։

«Մենք ակնկալում ենք պետության և միջազգային հանրության աջակցությամբ վերստին դիմել ԵԽԽՎ վեհաժողովին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո անհայտ կորածների վիճակի հետ կապված բանաձևում ամրագրված մոտեցումներին անդրադառնալու և կողմերի պատասխանտվությունը ուսումնասիրության առարկա դարձնելու։ Սա կարևոր հնարավորություն է, որպեսզի ճեղքենք այս հումանիտար իրավունքների սահմանափակման պատը, որ գոյություն ունի»,-նշեց Ա․ Սաքունցը և անդրադարձավ Անհայտ կորածների մասին օրենքի նախագծին, որը նախաձեռնել էր ՀՔԱՎ-ը տարիներ առաջ։ Նախագիծը քննարկվել էր ՀՀ պետական կառույցների, Միջազգային կարմիր խաչի կոմիտեի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց այդպես էլ առաջընթաց չէր եղել։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն էլ նախ անդրադարձավ Արցախում տիրող ներկա իրավիճակին, ապա խոսեց անհայտ կորած անձանց ընտանիքների խնդիրների մասին և նշեց, որ դրանք համակարգային լուծում չեն ստանում։ Հատուկ ուշադրություն հրավիրեց անհայտ կորած անձանց կարգավիճակի բացակայությամբ պայմանավորված խնդիրներին՝ անորոշություն, տեղեկատվության անհասանելիություն, տարբեր ծրագրերում ներգրավվելու, աջակցություն ստանալու խնդիրներ։

«Եթե մենք խնդիրները հստակ չարձանագրենք, չենք ունենա նաև դրանք լուծելու հնարավորությունը։ Պատերազմը մեծ մարտահրավեր է եղել, բայց նաև դասեր քաղելու հնարավորություն է, ինչը չպետք է բաց թողնենք, իսկ մենք ուշանում ենք»,-նշեց Մարդու իրավունքների պաշտպանը։

ՀՔԱՎ պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող, զեկույցի համահեղինակ Արմինե Սադիկյանը ներկայացրեց, թե ինչ տվյալների հիման վրա է կազմվել զեկույցը և անդրադարձավ հիմնական խնդիրներին, որոնք արձանագրվել են։

«Հիմնական խնդիրը պետական մարմինների կողմից տեղեկատվության ստացման իրավունքը չապահովելն էր․ դա կարող է վերաբերել ինչպես իրենց հարազատի ճակատագրի մասին տեղեկատվությանը, այնպես էլ՝ նույնականացման արդյունքների տեղեկատվության փոխանակմանը»։

ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ և պատերազմի ընթացքում, և հետպատերազմական շրջանում սերտ համագործակցել են քաղհասարակության կազմակերպությունների հետ՝ արձանագրված խնդիրները լուծելու համար։ Նա նշեց, որ աջակցության ծրագրերը հարմարեցվել են նաև անհայտ կորածների ընտանիքների համար՝ օրենսդրական փոփոխություններ առաջարկելով և դրա միջոցով հնարավորություն ընձեռելով օգտվելու առաջարկվող ծրագրերից։ Ա․ Ավետիսյանն անդրադարձավ նաև հիմնական խնդիրներին, որոնց առնչվել են անհայտ կորածների ընտանիքների հետ աշխատելիս։

Քննարկմանը ներկա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն էլ խոսեց Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, անհայտ կորած անձանց ընտանիքներին տրամադրվող աջակցության մասին։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչն անդրադարձավ հարուցված քրեական գործերին և ներկայացրեց վիճակագրական տվյալներ։

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի ղեկավար, հոգեբան, փորձագետ Դավիթ Գեւորգյանն էլ խոսեց անհայտ կորած անձանց հարազատների հոգեբանական խնդիրների մասին և այն մասին, թե ինչպիսի աջակցություն կարող է ցուցաբերել պետությունը այդ ուղղությամբ։

Զեկույցում, բացի վիճակագրական տվյալներից, ներկայացվում է նաև անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերվող օրենսդրությունը, օրենսդրական բացերը, անդրադարձ կա նաև ավելի քան մեկ տարվա ընթացքում ընտանիքների առջեւ ծառացած խնդիրներին, անհայտ կորածների և նրանց ընտանիքների հանդեպ պետության վերցրած պարտավորությունների կատարման վիճակին, ինչպես նաև նույնականացման աշխատանքների ընթացքում առկա խնդիրներին։

Դեռեւս շարունակում է մտահոգիչ մնալ անհայտ կորած անձանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովման վիճակը: Օրակարգում է Անհայտ կորածների մասին օրենքի ընդունումը։

Անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրների ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները՝ ԱՅՍՏԵՂ