Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը միացել է ԱՄՆ-ի Georgetown College Tigers բասկետբոլային թիմին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Կիրակոսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա ամերիկյան քոլեջային բասկետբոլում՝ ներկայացնելով Georgetown College-ը։
Նախորդ մրցաշրջանում հայ բասկետբոլիստը հանդես է եկել Երևանի «Ուրարտուի» կազմում՝ թիմի հետ դառնալով Հայաստանի Պրոբասկետ Ա լիգայի չեմպիոն և մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվելով առաջնության լավագույն հնգյակում

