Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Բիշքեկում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր դիրքորոշումը շուտափույթ համազգային հանրաքվե անցկացնելու մասին՝ կապված ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, չի փոխվել։ Մենք այդ մասին բազմիցս ասել ենք հայ գործընկերներին»,- ամենշաբաթյա ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հանրաքվեի անցկացման վերաբերյալ հարցին։

Նա նշել է, որ Մոսկվան նախկինի պես ելնում է այն հանգամանքից, որ Հայաստանը պետք է հստակեցնի, թե ինչ ուղիով է ընթանում Փաշինյանի գլխավորած հանրապետությունը։ Ըստ նրա՝ նման կարծիք ունեն նաև ԵՏՄ-ի մյուս գործընկերները, որն արտացոլված է մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ։

Զախարովան հայտարարել է՝ եթե մասնակցում են ընդհանուր ինտեգրացիոն գոտուն, կիսում են պատասխանատվությունը ռիսկերը, պլանավորում ապագան, և եթե թիմի անդամներից մեկն ասում է հանրային կերպով, քայլեր ձեռնարկում իրավական հարթակում, իր ապագան այդ թիմում չի տեսնում, ապա ցանկանում են ճշտել՝ կողմնորոշվելու համար։

Ըստ նրա՝ եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են ժողովրդավարության հետագա զարգացման և Արևմուտքի հետ քաղաքական մերձեցման մտադրության մասին, ապա հանրաքվեի անցկացումը կհամապատասխաներ այդ մոտեցմանը։

Խոսելով ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության զարգացման մասին՝ Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել  դրա ընդլայնման հնարավորությունները։

«Ավանդական համագործակցությունն այս ոլորտում Մոսկվայի ու Երևանի միջև համապատասխանում է մեր երկրի շահերին։  Գյումրիում ռուսական ռազմաբազան Հայաստանի ու Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության տարրերից մեկն է, մանավանդ, որ այլընտրանք չի դիտարկվում։ Հայաստանում ռուսական զորակազմի գտնվելը կարգավորվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով, և մենք մեր կողմից մտադիր ենք հետևել դրան։ Հույս ունենք, որ պաշտոնական Երևանն էլ նույն մոտեցումն ունի»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը պետք է լուծել հայկական կողմը։

«Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ լինի  ռուսական որևէ ռազմական ենթակառուցվածք, մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք»,- ասել էր նա։

Պուտինը նաև նշել էր, որ եթե Հայաստանը համարի, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, ապա «մենք կգնանք թեկուզ վաղը»։

Անդրադառնալով Պուտինի այս հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարների երկկողմ հանդիպման ընթացքում ռազմաբազայի թեման չի քննարկվել։

«Այնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի։ Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել»,- նշել էր Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի