«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ

Լուրեր

03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը դիտարկել է Ռուսաստանից մատակարարվող բնական գազի հնարավոր թանկացման սցենարը, որի իրագործման դեպքում, ըստ ԿԲ-ի, արձագանքը կլինի շատ ավելի ուժգին և ոչ բնականոն։

Այս մասին սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Կենտրոնական բանկում քննարկվում են ձմռանն ընդառաջ էներգակիրների գների հնարավոր աճի հետ կապված ռիսկերը։

Գալստյանի պարզաբանմամբ՝ այդ հարցը քննարկվել է, և գազի ներմուծման գնի բարձրացումը կարող է ունենալ երկակի ազդեցություն։

«Ինքը կարող է ունենալ նախ առաջնային էֆեկտ, որը վերաբերում ա ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը՝ իր առաջնային էֆեկտով ու երկրորդային էֆեկտով, որովհետև գազի գինը կարող է մտնել նաև այլ ապրանքների մեջ՝ ջերմոցներ, արտադրանք և այլն, ու, բնականաբար, կարող է իր հետ բերել նաև որոշակի «B» տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված»,- ընդգծել է Գալստյանը։

Միաժամանակ ԿԲ նախագահն ընդգծել է, որ նման զարգացումը դուրս է սովորական կանխատեսումների շրջանակից։

«Ուստի՝ մենք այդ սցենարը մտքում ունեցել ենք, պահել ենք, բայց մեր տեսանկյունից ինքը «X» տիպի սցենար ա, ինքը ո՛չ A ա, ո՛չ B ա, ինքը ավելի ապոկալիպտիկ բան ա ենթադրում, որին մեր արձագանքը պիտի լինի ավելի ուժգին ու ոչ այս բնականոնի մեջ»,- նշել է Գալստյանը։

ԿԲ նախագահը հավելել է, որ այս պահին Կենտրոնական բանկն առաջնորդվում է բնականոն ընթացքով, սակայն հաշվի է առնում նման հնարավոր ռիսկերի առկայությունը։

Հիշեցնենք, որ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է գազի ներմուծման այլընտրանքային ուղիներ գտնել, եթե Ռուսաստանը թանկացնի Հայաստանին մատակարարվող գազի գինը։

Միաժամանակ, նրա դիտարկմամբ, Հայաստանում գազն ամենևին էլ էժան չէ։ Վարչապետի խոսքով՝ գազը սահմանին հասնելուց հետո մինչև սպառողին հասնելը զգալիորեն թանկանում է։

Factor TV-ն ամիսներ առաջ ուսումնասիրել էր, թե ինչպես է ձևավորվում ռուսական գազի գինը Հայաստանում, ինչ դեր ունի դրա կալորիականությունը և ինչ պայմաններով է այն մատակարարվում։ 2018 թվականին Ռուսաստանը Հայաստանին 1000 խմ գազը վաճառում էր 150 դոլարով։ 2019-ին այն թանկացավ 15 դոլարով՝ սահմանին դառնալով 165 դոլար, բայց բնակչության համար պահպանվեց նախկին սակագինը, իսկ տարբերությունը փոխհատուցեց «Գազպրոմ-Արմենիա»-ն։ Բայց այսօր հաճախ հիշատակվող 165 դոլարը վերջնական գինը չէ։

Անի Թամրազյան