«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
Բոլորը

«Ում հարմար է, թող հարմարվի, ում հարմար չի, թող ուզած-չուզած հարմարվի»,- Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու տարի առաջ այս բառապաշարով էր պատասխանել իրեն ուղղված քննադատություններին։

Թե ինչպիսին է երբեմնի ընդդիմադիր Առուշանյանի արձագանքը Փաշինյանի հետ համագործակցելու վերաբերյալ իր մասին այս օրերին հնչող քննադատություններին, պարզել հնարավոր չեղավ։ Նա աշխատանքային օրվա ընթացքում մեր զանգերն անպատասխան թողեց։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Գորիսում Առուշ Առուշանյանը լինելու է ՔՊ-ի թեկնածուն։ Ձևավորվելու է «Համերաշխություն» դաշինք։

«Որոշել ենք գնալ «Համերաշխության» ճանապարհով, ոչ թե հանուն ՔՊ-ի կամ Առուշ Առուշանյանի սիրու, այլ գորիսեցիների»,- նախորդ շաբաթ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի և Առուշանյանի ձևավորելիք համերաշխության առաջին պտուղները տեսանելի դարձան վարչապետի հայտարարությունից ընդամենը չորս օր անց։ Այսօր հայտնի դարձավ, որ Առուշանյանը չի ազատազրկվի։ Վճռաբեկ դատարանն Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու՝ Գլխավոր դատախազության բողոքը վարույթ չի ընդունել։ Նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Առուշանյանը ոչ միայն պատիժը չի կրի, այլև առաջիկա հինգ տարիներին կշարունակի զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը։

Առուշանյանը, որը հայտնի է նաև շինանյութերի վաճառքի բիզնեսում, ՔՊ-ի հետ դաշինք կազմելու համար «Բիզնես» անունով կուսակցություն է հիմնում։ 35-ամյա Առուշանյանն արդեն հասցրել է մի քանի կուսակցության հետ համագործակցել։ 2017 թվականի ընտրություններին իշխող ՀՀԿ-ի թեկնածուն էր Գորիսում, 2021-ին առաջադրվեց «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների դաշինքով։ Առուշանյանը 2021-ի ԱԺ ընտրություններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ցուցակում էր ընդգրկված։

44-օրյա պատերազմից հետո Առուշ Առուշանյանը Փաշինյանի հրաժարականն էր պահանջում՝ նրան մեղադրելով թշնամուն տարածքներ հանձնելու համար։ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին Առուշանյանը Փաշինյանի մուտքը Սյունիք թույլ չտալու ակցիա էր նախաձեռնել։ Այժմ Փաշինյանի հետ քաղաքական գործարքի գնացած Առուշանյանն այն ժամանակ համարում էր, որ Փաշինյանը կործանում է երկիրը, և նրա հետ չարժի անգամ բառ փոխանակել։

Սյունիքում 2021 թվականին Փաշինյանին դիմավորել էին բողոքի ակցիայով, որի մասնակիցները սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ այս ակցիայի նախաձեռնողը դարձյալ Առուշանյանն էր։

Առուշ Առուշանյանի այս կոշտ դիրքորոշումը մեղմվեց նրա ազատազրկման վտանգին զուգահեռ։ Համայնքապետն արդեն ոչ միայն Փաշինյանի ճանապարհը չէր փակում, այլև նրան անձամբ էր դիմավորում, ձեռքը սեղմում ու դիմում «պարոն վարչապետ»։

Փաշինյանի թիմակից Վահագն Ալեքսանյանը վարչապետի և Առուշանյանի քաղաքական տարաձայնությունների ֆոնին համագործակցությանն ունի հետևյալ մեկնաբանությունը․ «Համերաշխությունը ձևավորվում է այն սուբյեկտների միջև, որոնց մեջ կա կոնֆլիկտ»։

Առուշանյանի նախկին թիմակիցներ Աննա Գրիգորյանը և Լևոն Քոչարյանն այսօր ԱԺ-ում հրաժարվեցին մեկնաբանել Առուշանյանի քաղաքական շրջադարձը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան