Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
Հասարակություն
15.09.2026 | 17:17
Քննչական կոմիտեն հայտնում է, որ հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ փոխանցվել է պետական բյուջե։ Նախաքննությունը շարունակվում է։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 75 մլն ՀՀ դրամը փոխանցվել է պետական բյուջե:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

