«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ

Լուրեր

15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին, կազմակերպության մահմեդական կրոնական վարչությունների ղեկավարների խորհրդի անդամներին և դիտորդներին, Յահյա Բաքուվիին նվիրված միջազգային համաժողովի համակազմակերպիչներին, ինչպես նաև Կովկասի ժողովուրդների Բարձրագույն կրոնական խորհրդի անդամներից կազմված պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը Հայաստանի հասցեին տարաբնույթ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել ու կիրառել Արցախի տեղանունների ադրբեջաներեն տարբերակները։

«Այցի ընթացքում դուք նաև Ղարաբաղ կմեկնեք։ Դուք կլինեք Աղդամ, Խանքենդի, Խոջալու, Շուշա քաղաքներում։ Վստահ եմ, որ այս ճանապարհորդությունը շատ հետաքրքիր կլինի ձեզ համար, որովհետև դուք կտեսնեք 30-ամյա օկուպացիայի հետևանքներն ու ավերածությունները, միևնույն ժամանակ, կտեսնեք Ղարաբաղի նոր դեմքը, որն այսօր վերածնվում է։ Այս հողերը 30 տարի գտնվել են Հայաստանի օկուպացիայի տակ։ Մեր ժողովրդի դեմ կատարվել են ռազմական հանցագործություններ։ Խոջալու քաղաքում արյունալի ցեղասպանություն է իրականացվել։ Հայկական պետության էթնիկ զտման քաղաքականության արդյունքում գրեթե մեկ միլիոն ադրբեջանցի տեղահանվել է իր հայրենի հողերից։ Ինչպես գիտեք՝ 30 տարի տևած բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, որովհետև Հայաստանը չէր ցանկանում իր կամքով լքել մեր հողերը։ Հայաստանին աջակցող խոշոր պետությունները չէին ցանկանում լուծել խնդիրը, այլ ցանկանում էին երկարաձգել և մշտական ​​դարձնել այս օկուպացիան։ Այս պետություններն իրականում պարգևատրում էին օկուպանտին՝ Հայաստանին տրամադրելով ռազմական, տնտեսական և քաղաքական աջակցություն»,- նշել է Արցախում էթնիկ զտում իրականացրած Ադրբեջանի ղեկավարը։

Նա նաև խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին։

«Անջատողական առաջնորդները, ռազմական հանցագործները և մանկասպաններն այսօր իրենց պատիժն են կրում ադրբեջանական բանտերում։ Սա արդարադատության հաղթանակ է։ Այլ կերպ ասած՝ արդարադատությունը լիովին հաղթանակել է, և ադրբեջանական ժողովուրդը միավորվել է որպես մեկ բռունցք և վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգային իրավունքը և արդարադատությունը»,- հայտարարել է Ալիևը։

Արցախում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը համակարգված կերպով ոչնչացնող, ավերող  երկրի ղեկավարը Հայաստանին մեղադրել է, իբր, մզկիթների ոչնչացման մեջ։

«65 մզկիթ ամբողջությամբ ոչնչացվել է հայկական պետության կողմից. սա Հայաստանի պետական ​​քաղաքականությունն էր։ Որոշները կիսաքանդ վիճակում էին։ Դուք, հավանաբար, տեսել եք այդ լուսանկարները, Հայաստանը կենդանիներ էր պահում մզկիթներում, խոզեր, կովեր էր պահում։ Այլ կերպ ասած՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու, մեր զգայունությունը հասկանալու,  մեր ժողովրդին դիտավորյալ ավելի վիրավորելու համար այն չհապաղեց նման բարբարոսական գործողություններ կատարել։ Իրականում սա վիրավորանք էր ոչ միայն մեզ, մեր ժողովրդին, այլև ամբողջ իսլամական աշխարհին։ Սա հայկական պետության իրական դեմքն է։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա և չենք մոռանա»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

Նա նաև խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին։

«Այո՛, այսօր խաղաղություն է, և պատերազմը ավարտվել է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այն երկարաժամկետ կլինի։ Ամեն դեպքում, սա ադրբեջանական պետության դիրքորոշումն է։ Սակայն մենք երբեք չենք մոռանա մեր ժողովրդի դեմ կատարված վայրագությունները։ Մենք պետք է զգոն լինենք, մենք զգոն ենք, միևնույն ժամանակ, մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը։ Հենց ռազմական ուժի և մեր երեխաների հերոսության շնորհիվ է, որ մենք մեր հողերից վտարեցինք Հայաստանի օկուպացիոն բանակը»,- ասել է նա՝ կրկին Հայաստանի նկատմամբ կիրառելով ռազմատենչ հռետորաբանություն։

Արցախի դեմ 2020թ-ին ագրեսիվ պատերազմ սանձազերծած, 2023 թվականին էթնիկ զտում իրականացրած Ալիևը հերթական անգամ փորձել է արդարացնել Ադրբեջանի ռազմական հանացագործությունները, որոնք փաստաթղթավորված են ու ներկայացված են հայկական կողմից նաև միջազգային ատյաններում։

«Ես պետք է նշեմ, որ չնայած այս բոլոր տառապանքներին, խոշտանգումներին և ցեղասպանությանը, մենք համարժեք քայլեր չենք ձեռնարկել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք կրակել ենք միայն զորամասերի վրա: Ի տարբերություն Հայաստանի՝ մենք երբեք պատերազմ չենք մղել խաղաղ բնակչության դեմ: Սա հակասում է մեր ժողովրդի մտածելակերպին և սովորույթներին։Ես պատերազմի ժամանակ ասել եմ, որ մենք պետք է մեր վրեժը և հատուցումը լուծենք մարտադաշտում, և մենք դա արել ենք մեծ հաջողությամբ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Բաքուն համակարգային կերպով ոչնչացնում է Արցախից հայկական հետքը ու նենգափոխում հայկական կողոթողների ծագումը։ Վերջին դեպքը տեղի է ունեցել օրերս, երբ Ադրբեջանի նախագահ օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։

Հաջիևը նշել էր, թե Գանձասարը հիմնադրել է 13-րդ դարում Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան-Ջալալը և  «օկուպացիայի տարիներին այդ հուշարձանները ենթարկվել են արտաքին միջամտությունների՝ կեղծ «վերականգնման» քողի ներքո, ինչը խաթարել է դրանց ճարտարապետական ​​իսկությունն ու սկզբնական կերպարը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի