«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի այսօրվա քննարկումը վերածվեց գաղափարախոսական բանավեճի։

Որպես գլխադասային հանձնաժողովի հարակից զեկուցող ելույթ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով երդման տեքստի՝ «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին, հայտարարեց, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից»։

«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը։ Սա է ֆունդամենտալ նախապայմանը Հայաստանի Հանրապետության հարատևման, անկախության և ինքնիշխանության համար»,- ամբիոնից մատնացույց անելով ընդդիմադիր պատգամավորին՝ հայտարարեց Եղոյանը։

ՔՊ-ական պատգամավորը Դաշնակցությունը որակեց որպես «աղետաբեր և կոնֆլիկտածին» ուժ։ Եղոյանի ելույթին միջամտեցին ընդդիմադիրները՝ տեղից բացականչություններով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հայտարարություններին, նշեց, որ Եղոյանի մեջ երբեք էլ դաշնակցականություն չի եղել, և նա իր էությամբ «ՀՀՇ-ական արմատներից սերված ՔՊ-ական է»։

Քրիստինե Վարդանյանը Եղոյանի խոսքերը որակեց «բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ»՝ զուգահեռներ անցկացնելով հայերի բնաջնջման թուրքական ծրագրերի հետ։

«Ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մեկ հայ՝ որպես ցուցանմուշ, դուք բառացի նույնը կրկնեցիք։ Բայց ինչպես թուրքերն իրենց ծրագրում չհաջողեցին, նույն կերպ չեք հաջողելու դուք։ Ես ձեզ համար նոր տերմին ունեմ․ դուք երիտբոլշևիկներ եք»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Այս ելույթին էլ արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը․

«Ես ուզում եմ հիշեցնել, որ այժմ Գյումրին ղեկավարվում է բոլշևիկների կողմից․ Բոլշևիկական կուսակցությունը, նույն ինքը Կոմունիստական կուսակցությունը, որի թեկնածուն Գյումրիում քաղաքապետ է, և որը Ուժեղ Հայաստանի թիմի անդամ է, որը երեկ խոստովանեց Ռուբեն Մխիթարյանը, ձեր թիմակիցներն են, Դաշնակցությունն էլ պաշտպանում էր բոլշևիկներին։ Եկել մեզ ասում եք՝ բոլշևիկներ եք, դե դուք էլ դաշնակցական եք»,- ասաց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան