ԵՄ-ում չեն համաձայնեցրել Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգը

Լուրեր

16.11.2026 | 15:19
Կալլասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
Բոլորը

ԵՄ երկրները կշարունակեն «մարդասիրական, բժշկական և ֆինանսական» օգնություն ցուցաբերել ուկրաինացի փախստականներին, ասվում է Վերսալում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով մարտի 11-ի գիշերը հրապարակված հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԵՄ երկրները խոստացել են նաև «աջակցել ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը» պատերազմի ավարտից հետո։ Փաստաթղթում նշվում է, որ Եվրահանձնաժողովը պետք է եզրակացություն տա Եվրամիություն մտնելու ուկրաինական հայտի վերաբերյալ, իսկ մինչ այդ նախատեսվում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները Կիևի հետ։

«Ուկրաինան պատկանում է մեր եվրոպական ընտանիքին»,- ասվում է հայտարարության մեջ, սակայն, ըստ  Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտենի, Եվրահանձնաժողովի գնահատականը կարող է երկար տևել։

«ԵՄ-ին անդամակցելու արագացված ընթացակարգ չկա: Սա ապտակ կլինի Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համար, որոնք այսքան ժամանակ սպասում են անդամակցության գործընթացին», – ասել է նա: «Մենք չպետք է ուկրաինացիներին այնպիսի զգացողություն փոխանցենք, որ  այդ ամենը կարող է տեղի ունենալ մոտ օրերս»,- հավելել է նրա լյուքսեմբուրգցի գործընկեր Քսավյեր Բեթելը։