Ադրբեջանական սրացումը եղավ Փաշինյանի՝ Ֆրանսիա այցի պահին․ սադրանքները զգուշացում են ՀՀ-ին՝ Կրեմլի շրջանակից դուրս չգալ․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-Մինչ աշխարհը զբաղված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմով, Ադրբեջանը թեժացնում է սահմանում իրավիճակը, նաև՝ Արցախում։ Ոչ միայն վթարված գազատարի վերականգնումը թույլ չի տալիս Բաքուն, այլև տարբեր տրամաչափի զենքերից, նաև ականանետերից ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ։ Եվ այս սադրանքները՝ ոչ միայն ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի առկայությամբ, այլև ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Ինչի՞ է փորձում հասնել Ալիևն այս սադրանքներով։

-Պետք է նշենք՝ այնպես չէ, որ այդ ակտիվությունը կար վերջին 2-3 շաբաթվա ընթացքում։ Ընդհակառակը՝ չկար որևէ ակտիվություն հայ-ադրբեջանական սահմանին, և երևում էր, որ թուրքական կողմի քաղաքականությունն ուղղված է առայժմ չեզոքություն ապահովելուն կամ չսրելուն։ Բնականաբար, դա կապված էր ուկրաինական դեպքերի հետ։ Բայց վերջին մեկուկես տարում ինչքան լարվել է սահմանային վիճակը, պայմանավորված է եղել կոնկրետ ռուսական գործոնով և առանց ռուսական գործոնը հաշվի առնելու հնարավոր չէր, որ հանկարծ թուրքական կողմը նման լարվածության գնար՝ զոհեր և այլն։ Դե՝ մենք տեսել ենք ռուսական կողմի արձագանքները, թե դեմարկացիան և դելիմիտացիան արված չէ, իրավական խրթին հարցեր կան, և հիմնավորումը տալ, թե ինչու ՌԴ-ն ակտիվ չէ՝ իր դաշնակցի հետ կապված պարտավորություները չեն կատարվում, դրանք ընդամենը բացատրություններ են, բայց Կրեմլի կողմից կա շահագրգռություն դրանք սքողելու և թաքցնելու, չտեսնելու տալու։ Բաքուն չէր կարող գնալ նման կարգի լարվածությունների՝ առանց ռուսական գործոնը հաշվի առնելու։

-Փաստն այն է, որ ՌԴ-ն ընկղմված է արյունալի պատերազմի մեջ և Ադրբեջանը սադրանքների գնում է հենց այս պահին։ Այստեղ երկու կարծիք կարող է լինել օրինակ՝ Ադրբեջանը փորձում է երկրորդ ճակատ բացել ՌԴ-ի համար՝ Արցախում խնդիրներ առաջացնելու խաղաղապահների համար, և երկրորդն այն է, որ այնքան էլ դեմ չէ ՌԴ-ն ադրբեջանական սադրանքներին, քանի որ կան խրթին հարցեր, որոնք պիտի լուծվեն։

-Ես գոհ եմ, որ այդ երկու փաստարկները բերեցիք։ Դրանք հիմնական փաստարկներն են, որ երբևէ ներկայացվում են։ Նախ՝ երկրորդ ճակատ բացելու հետ կապված․ ես իզուր չնշեցի, որ մեկուկես տարի առանց Ռուսաստանի լուռ համաձայնության, առանց նրա շահերը հաշվի առնելու Բաքվի և Անկարայի կողմից չէր կարող լարվածության քաղաքականությունը լինել։ Իրենք երբեք այդպիսի քայլի չէին դիմի։ Արդյո՞ք այնպիսի իրավիճակ է ստեղծվել ՌԴ-ի շուրջ, որ Թուրքիան և Ադրբեջանը կարողանան իրենց ձեռքերն ազատ թողնել և Կրեմլի շահերը հաշվի չառնել։ ՌԴ-ն փորձում է ուժի դիրքերից խնդիրներ լուծել և ՆԱՏՕ-ն, մնացյալ դաշնակիցներն անգամ Ուկրաինայի օդային տարածքները փակելուն չեն գնում։ Դա ինչի՞ վկայություն է։ Գոնե հիմա ՌԴ-ի ռազմական մեքենան շատ ավելի ներկայանալի է։ Արդյո՞ք Բաքուն և Անկարան հիմա այն իրավիճակում են, որ ամբողջ աշխարհը փորձում է լարվածություն չստեղծել ՌԴ-ի հետ հարաբերություններում, բայց Թուրքիան դրան գնա։

-Ընդ որում՝ խոսքն այն Թուրքիայի մասին է, որը պատժամիջոցներ չի կիրառում ՌԴ-ի նկատմամբ, և Արևմուտքի կոշտ դիրքորոշումից տարբերվող մոտեցում ունի։ Ավելին՝ Անթալիայում հենց Թուրքիայի միջնորդությամբ են արտգործնախարարներ Լավրովը և Կուլեբան հանդիպել։

-Իմ նշած տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ ոչ մի լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն չկա ՌԴ-Թուրքիա հարաբերություններում։ Սերտ հարաբերությունները պահպանվում են։ Ես մերժում եմ Ձեր նշած առաջին տեսակետը։ Գալիս եմ Ձեր նշած երկրորդ փաստարկին, որ այս սադրանքները հնարավոր են, եթե Բաքուն վստահ լինի, որ ՌԴ-ն կոշտ չի արձագանքի նման սրացմանը։ Պետք է հասկանանք՝ ի՞նչ փոփոխություն կար վերջին երկու-երեք շաբաթներում, որ իրենք լուռ էին, բայց հիմա սրացումը եղավ, անգամ՝ զոհ, վիրավորներ, կրակոցներ։ Մեր աչքի առաջ գալիս է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա՝ հանդիպում Մակրոնի հետ։ Դա զգուշացում է ՀՀ-ին, որպեսզի իր համար Կրեմլի գծած շրջանակից դուրս չգա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան