Սառը պատերազմ չի լինելու․ կլարվեն հարաբերությունները, բայց ՀՀ-ն չպիտի՛ կողմ դառնա․ Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Ֆրանսիայում է: Մեծ պատվիրակություն է մեկնել, նրան ուղեկցում են նախարարներ, հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, երկու երկրների ղեկավարները նաև մասնակցելու են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովին, քննարկվելու են փոխգործակցության տարբեր հարցեր։ Գիտենք, որ ապրիլին էլ ՀՀ վարչապետը Ռուսաստան է հրավիրված: Միջազգային լարվածության ֆոնին է տեղի ունենում վարչապետի այցը Ֆրանսիա: Հետաքրքիր է՝ Հայաստանն ի՞նչ է ակնկալում Ֆրանսիայից:

-Եթե այդպես հարցը դնենք՝ ի՞նչ ենք փնտրում, ի՞նչ ենք ակնկալում, այդ հարցը տեղին կլիներ, եթե սա հանկարծակի այց լիներ, բայց սա հերթական այց է: Տևական շրջան Հայաստանի և Ֆրանսիայի իշխանությունները՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր, սերտ համագործակցում են, նաև համայնքային մակարդակով՝ առանձին մարզերի ու քաղաքների: Մեր բարեկամական կապերը Ֆրանսիայի հետ գնալով ամրապնդվում են, այդ թվում՝ փոխշահավետ համագործակցությունը, ինչը ողջունելի է: Կարծում եմ՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, առավել ևս, որ մենք ակնկալիքներ ունենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից, և Ֆրանսիան լուրջ դերակատարում ունի: Հասկանալի է, որ վերջին իրադաձությունների՝ Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության հետ կապված, խնդիրներ են առաջանում նաև Մինսկի խմբի հասկացողության հետ, այնպես որ՝ շատ կարևոր այց է: Կարծում եմ՝ դրանով Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվությունը չի սահմանափակվելու, մենք բազմաթիվ գործընկերներ ունենք։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում՝ ամրապնդելու իր դիրքերը և համապատախան քաղաքական աջակցություն ստանալու՝ իրեն հուզող հարցերի լուծման ճանապարհին:

-Հայաստանն ի՞նչ է անում, որպեսզի պատժամիջոցների տակ չընկնի՝ լինելով ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ: Արևմուտքի հետ մենք ունենք համագործակցության լայն շրջանակ։ Այսինքն՝ երկու կողմի հետ էլ ունենք շահեր։ Ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումը, որպեսզի չվնասվի այս երկու «լարերից» որևէ մեկը, որը, գուցե, կործանարար կլինի:

-Կործանարար չեմ կարող ասել, բայց ամենաանցանկալին կլինի: Կարծում եմ՝ մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մենք այս պարագայում կողմ չդիտվենք, ցանկալի չեն այս զարգացումները, ինչպես և ցանկալի չէ ռուս և ուկրաինացի ժողովուրդների համար: Մենք համոզված ենք, որ պետք է խնդիրներն օր առաջ տեղափոխվեն բանակցային դաշտ և ուժի կիրառմամբ հարցերը չլուծվեն: Կարծում եմ՝ այս առումով փոխըմբռնում կա և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում՝ Հայաստանի դիրքորոշման հետ կապված: Մյուս կողմից՝ չպետք է պահից օգտվելու գայթակղություն ունենանք, մասնավորապես, երբ Ռուսաստանի տնտեսությունը վտանգվում է ինչ-որ առումով, չպետք է այդտեղ շահեր փնտրենք, չպետք է մեր գործողություններն ուղղված լինեն ՌԴ տնտեսության թուլացմանը, մենք դաշնակիցներ ենք և պետք է փոխադարձ համագործակցություն ապահովենք և համաձայնեցված քայլեր անենք: Խնդիրը վերաբերում է նաև նրան, որ ՌԴ տնտեսական դաշտից ցանկացողներ կան տեղափոխվել Հայաստան, մենք պիտի իրենց օգնենք, բայց չպիտի վնասենք ՌԴ տնտեսությանը: Պիտի դրսևորենք դաշնակցային վարքագիծ և չպետք է վնասենք նաև Հայաստանի տնտեսությունը: Պետք է խոհեմ գտնվել: Մեր գործադիր իշխանությունն այս առումով հետևողական, արդյունավետ քաղաքականություն է վարում: Մենք պետք է կարողանանք այս հարցերի հետ կապված ազգային միասնություն դրսևորել: Արտաքին աշխարհում պետք է վստահություն լինի, որ այս հարցերում, որոնք վերաբերում են Արցախին, գերիների վերադարձին, սահմանային անվտանգությանը, մենք միասնական ենք:

-Կա՞ այդ միասնությունը:

-Դժբախտաբար՝ չկա: Պիտի հասարակական պահանջ ձևավորվի, որ այս փուլում այդ հարցերն իշխանության գալու թատերաբեմից դուրս պիտի դրվեն։ Աշխատանքային բնույթի քննարկումներում կարելի է տարաձայնություններ ունենալ, բայց երբ ընդունվում է վճիռ, որ սա է մեր քաղաքականությունը, գործադիր իշխանությունը պետք է ամուր թիկունք զգա՝ ի դեմս խորհրդարանի և հասարակական աջակցության:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան