Հաագայում սկսվել է Ուկրաինան ընդդեմ ՌԴ-ի գործի քննությունը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը սկսել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի լսումները՝ ցեղասպանության մեղադրանքի գործով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն, գրում է Korrespondent-ը։

«Մարտի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի անունից Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացնում է իր իրավական դիրքորոշումը Ռուսաստանի դեմ գործում՝ համաձայն ՄԱԿ-ի Միջազգային դատարանում 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հանրությունը միավորվել է՝ ճանաչելու երկու հիմնարար սկզբունքներ՝ ինքնիշխան պետությունների պաշտպանությունն ագրեսիայից և մարդկանց պաշտպանությունը մարդու իրավունքների կոպիտ խախտումներից, մասնավորապես՝ ցեղասպանության իրականացումից։

«Ռուսաստանը շահարկում է միջազգային իրավունքը և, մասնավորապես, վերոհիշյալ կոնվենցիան, որը հիմնարար միջազգային պայմանագիր է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և օգտագործվել է Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի համար»,- հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ից։

Ուկրաինայի պատվիրակությունը դիմում է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ խնդրանքով գործով կիրառել հետևյալ կանխարգելիչ միջոցները՝ արյունահեղությունը դադարեցնելու համար․

-Ռուսաստանի Դաշնությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները, որոնք սկսվել են 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում։

-Ռուսաստանի Դաշնությունը պետք է անհապաղ ապահովի, որ իր վերահսկողության կամ ազդեցության տակ գտնվող ցանկացած ռազմական և այլ զինված ստորաբաժանումներ դադարեցնեն մասնակցությունը ռազմական գործողություններին։

Հաագայի դատարանում Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով լսումները տեղի կունենան մարտի 7-8-ը։

Տաթև Ֆռանգյան