Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Լիլա Պիտերս Յահիային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը կարևորել և բարձր է գնահատել Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերությամբ իրականացվող համատեղ ծրագրերը, որոնց թվում՝ կրթության, երիտասարդության և մշակույթի ոլորտներում առկա համագործակցությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման համատեքստում։

Վահրամ Դումանյանն առանձնահատուկ կարևորել է համագործակցությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ՝ վաղ մանկության զարգացման և հանրակրթության ոլորտում համապարփակ բարեփոխումներ իրականացնելու նպատակով, ինչպես նաև Պարենի համաշխարհային կազմակերպության հետ՝ դպրոցական սննդի ապահովման շրջանակում: Նախարարը նաև բարձր է գնահատել «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի մշակման շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և առանձնահատուկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ցուցաբերած փորձագիտական աջակցությունը՝ ներկայացնելով ռազմավարության հիմնական նպատակները և թիրախները:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման խնդրին՝ մասնագիտական կրթության զարգացման համատեքստում: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի առաջին անգամ փորձ է արվել վերանայել ըստ մասնագիտությունների բուհերի պետպատվերի տեղերի բաշխման քաղաքականությունը՝ այս հարցում կարևորելով երկու շահագրգիռ կառույցների՝ Էկոնոմիկայի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ ներկայում ընթացող ակտիվ երկխոսությունը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիայն իր հերթին նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում թևակոխել է մեծածավալ բարեփոխումների փուլ՝ ընդգծելով, որ առանց կրթության հնարավոր չէ զարգացում, և հենց կրթությունն է ցանկացած երկրի զարգացման առանցքը: Նա հատկապես կարևորել է վաղ մանկության զարգացման և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ՄԿՈԻ ոլորտն առավել գրավիչ դարձնելու նպատակով: Լիլա Պիտերս Յահիայը շեշտել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը և կառույցները պատրաստակամ են աջակցելու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Անդրադառնալով մշակութային ժառանգության խնդրին՝ Վահրամ Դումանյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վրա: Նախարարը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել այդ ժառանգության անձեռնմխելիությունը, քանի որ դրանք համամարդկային նշանակության արժեքներ են:

Հանդիպման ավարտին Լիլա Պիտերս Յահիայը տեղեկացրել է, որ այս տարի ՄԱԿ-ը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի նախաձեռնությամբ նախատեսում է կրթության հարցերով գագաթաժողով՝ կրթության ոլորտի համաշխարհային ռազմավարություն մշակելու նպատակով, ինչպես նաև այն ակնկալիքով, որ ՄԱԿ-ի անդամ երկրները կավելացնեն իրենց ՀՆԱ–ներում կրթությանը հատկացվող մասնաբաժինը:

Հանդիպմանը արծարծվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: