Կտրորե՛ն մեզ, վտանգավոր մարդկանց ոտքերին ենք փաթաթվել․ լքեցին մեզ ռուսները, գենոցիդ եղավ․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հետ

-Պարո՛ն Արշակյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի վրա հարձակումը բնութագրել է իբրև «հակաֆաշիստական գործողություն», որի նպատակն Ուկրաինայի ապառազմականացումն է։ Պուտինը կարծում է, որ ուկրաինացի ազգայնական ուժերն ատոմային ռումբ են ստեղծելու և ՌԴ-ի հետ բախվելու նպատակ ունեն։ Ո՞րն է իրականում ՌԴ-ի ղեկավարության նպատակը, ինչո՞ւ այս արյունալի միջոցին գնացին։

-ՌԴ նախագահի հայտարարությունը ենթադրում է, որ կան պետություններ, որոնք իրավունքներ ավելի շատ ունենք, քան այլ պետություններ։ Օրինակ՝ եթե ՌԴ-ն ունի իրավունք անվտանգության, միջուկային զենք ունենալու, ինչ քանակությամբ որ ուզում է, հենց այդ քանակությամբ ունենա, իսկ Ուկրաինան այդ իրավունքները չունի։ Այդ մասին է այդ հայտարարությունը։

-Այո՛, բաց է հայտարարում Պուտինն այդ մասին, թե Ուկրաինան ծրագրում է հետագայում միջուկային զենք ունենալ։

-Բայց երևի հիշենք մեր դառը փորձը․ հենց Հայաստանը դարձավ հարթակ, որտեղ բախվեցին Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն։ Արցախում բախվեց ՆԱՏՕ-ն՝ ի դեմս իր դաշնակից Թուրքիայի, և ՌԴ-ն՝ ի դեմս իր դաշնակից ՀՀ-ի և Արցախի։ Եվ ՌԴ-ն պարտվեց այդ բախման մեջ, իսկ ՆԱՏՕ-ն հաղթեց, որը մինչ այդ իրավունք չուներ Կասպից ծով դուրս գալու, Արաքսն անցնելու իրավունք չուներ, հիմա նա ունի դրա իրավունքը և նույնիսկ ռազմական ներկայություն ունի Ադրբեջանում։ Այսինքն՝ Ադրբեջանը ռուսական ազդեցության տարածքից տեղափոխվեց ՆԱՏՕ-ի ազդեցության տարածք։ Ուկրաինան հաջորդ թատերաբեմն է, ուր բախվում են ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն։ Այդ հայտարարությունը Պուտինի, որ Ուկրաինայի իշխանությունը նացիստական է, դրա համար հատուկ գնահատողներ կան։ Ինքը չի որոշում դա, ՄԱԿ-ն է որոշում։

-ՌԴ-ն նաև մեղադրում էր Ուկրաինային ցեղասպան քաղաքականության մեջ, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հերքել է ցեղասպանության առկայությունը։

-Ուկրաինան ակնհայտորեն ավելի ժողովրդավարական պետություն է, քան հենց ՌԴ-ն է։ Կա ԵԱՀԿ-ի գնահատականը։

-Բայց իսկապե՞ս ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն են բախվել Ուկրաինայի տարածքում․ Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել է, որ իր ուժերը ներկայացված չեն այս պատերազմում և չի միջամտելու։

-ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ եթե համապատասխանի անհրաժեշտ պայմաններին, ուրեմն՝ իր դռները բաց են նրա առաջ։ Ուկրաինան ունի հրավեր՝ միանալու այդ անվտանգության համակարգին։ ՌԴ-ն ճիշտ հակառակն է ասում, որ համաձայն չէ ՆԱՏՕ-ի՝ իր սահմաններին մոտենալուն։ Նրանք այդտեղ են բախվում։ Իհարկե՝ կռիվը ՌԴ-ի էթնիկ թաթարների, մարդվինների և ուկրաինացիների միջև է։ ՌԴ-ն պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ին, որ ինքն անհանգստացած է։

-Պուտինի մտավախությունը՝ անվտանգային վախերը ՆԱՏՕ-ից, արդարացվա՞ծ են։

-Արդարացված են, որովհետև ինքն այլ նպատակներ ունի․ կա իմպերիական նպատակ։ Եթե ինքը նպատակ ունի զավթելու Ուկրաինան, և հանկարծ ՆԱՏՕ-ի շարքերն է անցնում Ուկրաինան, ինքը չի կարող դա անել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան