Երևանի արձագանքը Պուտին-Ալիև հռչակագրին․ թաքնված վտա՞նգ, թե՞ տարածաշրջանային կայունության հեռանկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:17
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Երեկ ուշ երեկոյան հրապարակվեց Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև դաշնակցային հռչակագրի ամբողջական տեքստը։ 43 կետից բաղկացած փաստաթղթի մի շարք դրույթներ ուղղակի կամ անուղղակի առնչվում են Հայաստանին և Արցախին։ Ինչպե՞ս ռուս-ադրբեջանական հռչակագիրը կանդրադառնա մեզ վրա․ պաշտոնական առաջին արձագանքն այսօր իշխանական թևի ներկայացուցիչ, ԱԺ խոսնակի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը տվեց։

«Մենք պետք է հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները՝ մեր ռազմավարական շահերը պահպանելով»,- նշեց  նա լրագրողների հետ ճեպազրույցում։

Արշակյանը, այդուհանդերձ, ընդգծեց՝ հայկական կողմը փաստաթուղթը դեռ կուսումնասիրի ու կարձագանքի։ Ուշագրավ է, որ հռչակագրի տեքստում նաև ռազմական համագործակցությանն առնչվող դրույթներ կան։

Միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությանն առնչվող դրույթի տակ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ավելի շատ քաղաքական, քան իրավական ենթատեքստ է տեսնում։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների իրավական դաշտի հիմնարար փաստաթուղթը համարվում է 1997 թվականի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «Բարեկամության համագործակցության և փոխադարձ անվտանգության» պայմանագիրը և 2008-ին ստորագրված «Բարեկամության և ռազմավարական գործընկերության» հռչակագիրը։ Այս փաստաթուղթը, ըստ Ղուկասյանի, միայն պաշտոնապես հաստատեց այն ռազմական համագործակցությունը, որ գոյություն ուներ երկու երկրների միջև դեռ 2011 թվականից։

Ռուսաստանի նախագահը Ալիևի հետ հանդիպմանը նաև ընդգծել էր, որ իրենց հարաբերությունները նոր փուլի հասան ղարաբաղյան հակամարտության կարգավորման շնորհիվ։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլը, խորհրդարանական ընդդիմության կարծիքով, իշխանության ձախողումն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան