ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրումը

Լուրեր

16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
Բոլորը

Ռուսաստանի կողմից Դոնբասի անջատականների կողմից վերահսկվող շրջանների անկախության ճանաչումը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոն ռուս-ուկրաինական հակամարտության հարցով կազմակերպության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը գումարվել է փետրվարի 21-ի լույս 22-իս գիշերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դիկարլոի խոսքով՝ «լայնածավալ հակամարտության վտանգը իրական է և պետք է ամեն գնով կանխվի»: ՄԱԿ-ի ամենաազդեցիկ մարմնի նիստի անցկացումը այսքան ուշ ժամի արտացոլում է Մոսկվայի գործողությունների լրջությունը», – ասել է նա: Հակամարտությունը պետք է կենտրոնանա ռազմական գործողությունների դադարեցման վրա, ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։

«ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման մասին Պուտինի հեռուստատեսային ելույթը «վրդովեցնող, կեղծ հայտարարությունների շարք էր», որի նպատակն էր «պատերազմի պատրվակ ստեղծել», ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Ըստ Թոմաս-Գրինֆիլդի՝ Պուտինը «պատառոտել է մինսկյան պայմանավորվածությունները», իսկ Մոսկվայի ներկայիս գործողությունները «բացահայտորեն հիմք են հանդիսանում Ուկրաինա հետագա ներխուժման համար պատրվակ ստեղծելու փորձի համար»։ «Ռուսական գործողությունների հետևանքները սարսափելի կլինեն Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»,- իր ելույթում զգուշացրել է Թոմաս-Գրինֆիլդը։

ԱՄՆ մշտական ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ նախագահը «փորձության է ենթարկում մեր միջազգային համակարգը, նա փորձության է ենթարկում մեր վճռականությունը»։ Պուտինը մտադիր է ցույց տալ, որ կարող է ուժով «ՄԱԿ-ը վերածել ֆարսի»։ «Մենք պետք է միասին գործենք՝ ի պատասխան այս ճգնաժամի», – ասել է Թոմաս-Գրինֆիլդը։

Նա հավելել է, որ արդեն փետրվարի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցներ է կիրառել Արևելյան Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիների ներդրումների և այլ բիզնես գործունեության նկատմամբ, իսկ փետրվարի 22-ին Վաշինգտոնի քայլեր կձեռնարկի՝ «Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտման համար»:

Իր հերթին Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը հակամարտող բոլոր կողմերին զսպվածության և երկխոսության կոչ է արել։ Պեկինը հուսով է, որ կողմերը «կառուցողական դիրքորոշում կորդեգրեն» և «ճանապարհային քարտեզ և ժամանակացույց կկազմեն Մինսկի պայմանավորվածությունների անհապաղ կատարման համար», – ասել է չինացի պաշտոնյան։ Նա չի մեկնաբանել պաշտոնական Պեկինի վերաբերմունքը Ռուսաստանի կողմից այսպես կոչված «ԴԺՀ-ի» և «ԼԺՀ»-ի ճանաչմանը, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ այնտեղ ռուսական զորքեր ուղարկելու մասին հրամանին։

Մինչդեռ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կոչ է արել իր գործընկերներին «խելքի գալ,, մի կողմ դնել զգացմունքները» և չսրել իրավիճակը։ Մոսկվան դեռ բաց է դիվանագիտական լուծման համար, սակայն մտադիր չէ «թույլ տալ նոր արյունալի ջարդ» Դոնբասում, ասել է նա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից քիչ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռուստաուղերձում ասել է, որ Ռուսաստանի գործողությունները չեն վախեցրել Ուկրաինային, և նա հավատարիմ է մնում խաղաղ կարգավորման ճանապարհին։ «Մենք մեր հողի վրա ենք, ոչ մեկից և ոչնչից չենք վախենում, ոչ մեկին ոչինչ պարտական չենք և ոչ մեկին ոչինչ չենք տա», – ընդգծել է Զելենսկին։

Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Վլադիմիր Պուտինը նախ հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է այսպես կոչված «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի անկախությունը։

Տաթև Ֆռանգյան