G7-ի երկրները հայտարարություն են տարածել

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտգործնախարարները, ինչպես նաև Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչը, դեռևս լրջորեն մտահոգված են Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական հզորության սպառնալից աճով անօրինական բռնակցված Ղրիմում և Բելառուսում: Այս մասին ասված է G7-ի երկրների տարածած համատեղ հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում Ռուսաստանին ընտրել դիվանագիտության ճանապարհը, նվազեցնել լարվածությունը, ըստ էության, դուրս բերել զինված ուժերը Ուկրաինայի սահմանների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներից և ամբողջությամբ կատարել միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ ռիսկերի նվազեցման և ռազմական գործունեության թափանցիկության առումով: Որպես առաջին քայլ՝ մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կիրականացնի իր ռազմական գործունեության հայտարարված կրճատումը Ուկրաինայի սահմանների երկայնքով։ Մենք չենք տեսել որևէ ապացույց այս կրճատման։ Մենք Ռուսաստանի մասին դատելու ենք նրա գործերով։

Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի վերջին հայտարարություններն այն մասին, որ նա պատրաստ է դիվանագիտական փոխգործակցության։ Ընդգծում ենք մեր հանձնառությունը Ռուսաստանի նկատմամբ՝ շարունակելու երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպիսիք են եվրոպական անվտանգությունը, ռիսկերի նվազեցումը, թափանցիկությունը, վստահության ամրապնդումն ու սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը: Մենք նաև հաստատում ենք մեր հավատարմությունը ներկա ճգնաժամի խաղաղ և դիվանագիտական լուծման որոնմանը և կոչ ենք անում Ռուսաստանին ընդունել ԱՄՆ-ի և Ռուսաստանի, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի և ԵԱՀԿ-ի միջև ռազմավարական կայունության երկխոսության շրջանակներում երկխոսության առաջարկը: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի եվրոպական անվտանգության վերաբերյալ վերսկսված երկխոսությունը, որը սկսվել է ԵԱՀԿ-ում Լեհաստանի գործող նախագահությունից, և մեր հաստատուն հույսն ենք հայտնում, որ Ռուսաստանը կմասնակցի կառուցողական ճանապարհով երկխոսությանը»,- ասված է հայտարարության մեջ:

G7-ի երկրների արտգործնախարարներն ընդգծել են, որ ուժի ցանկացած սպառնալիք կամ դրա կիրառումը պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հակասում է այն հիմնարար սկզբունքներին, որոնք ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտում, Փարիզյան խարտիայում և ԵԱՀԿ հաջորդ այլ հռչակագրերում ամրագրված խաղաղության և անվտանգության եվրոպական կարգի վրա։

«Ռուսաստանը չպետք է կասկած ունենա, որ Ուկրաինայի դեմ հետագա ցանկացած ռազմական ագրեսիա լուրջ հետևանքներ կունենա, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, որոնք լուրջ և աննախադեպ ծախսեր կառաջացնեն ռուսական տնտեսության համար: Մենք համաձայնեցված սահմանափակող միջոցներ կձեռնարկենք նման դեպքում»,- նշել են G7-ի ներկայացուցիչները։

G7-ի երկրների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց անսասան հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածքային ջրերի սահմաններում։

«Մենք հաստատում ենք ցանկացած ինքնիշխան պետության իրավունքը՝ որոշելու սեփական ապագան և անվտանգության միջոցները։ Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի զսպվածությունը՝ ի դեմս շարունակվող սադրանքների և ապակայունացմանն ուղղված ջանքերի»,- ընդգծել են G7-ի ներկայացուցիչները։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը պետք է գնա դեէսկալացիայի և կատարի Մինսկի համաձայնությունների կատարման իր պարտավորությունները։Վերջին օրերին շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների թվի ավելացումը լուրջ մտահոգություն է առաջացնում։

«Մենք դատապարտում ենք ծանր սպառազինության կիրառումը և քաղաքացիական շրջանների անխնա գնդակոծությունները, որոնք Մինսկի համաձայնագրերի ակնհայտ խախտում են։ Մենք նաև դատապարտում ենք այն, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ռուսական անձնագրեր տրամադրել Ուկրաինայի կառավարության չվերահսկվող շրջանների բնակիչներին։ Դա ակնհայտորեն հակասում է Մինսկի համաձայնագրերի ոգուն։

Մենք հատկապես մտահոգված ենք ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» կողմից ընդունված միջոցառումներով, որոնք պետք է դիտարկել որպես ռազմական էսկալացիայի հիմք։ Մենք մտահոգված ենք, որ բեմադրված միջադեպերը կարող են օգտագործվել որպես պատրվակ հնարավոր ռազմական էսկալացիայի համար։ Ռուսաստանը պետք է իր ազդեցությունն օգտագործի ինքնահռչակ հանրապետությունների վրա զսպվածության և ապաէսկալացիայի դրսևորման համար»,- ասված է հայտարարության մեջ։

Այս համատեքստում G7-ի երկրներն իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությանը, որի դիտորդներն առանցքային դեր են խաղում լարվածության թուլացման ջանքերում։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ դիտորդները պետք է առանց սահմանափակումների կատարեն իրենց աշխատանքը։