Գերմանիայում ադրբեջանցի քաղաքական միգրանտները բողոքում են իրենց արտահանձնման դեմ

Լուրեր

11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական միգրատները բողոքի ակցիա են անցկացրել Գելզենկիրխեն քաղաքի վարչական դատարանի և Ռեկլինգհաուզենի օտարերկրացիների հետ աշխատանքի քաղաքային գրասենյակի դիմաց, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։  

DAS («Ընտրիր դեմոկրատական ​​Ադրբեջանը») կազմակերպության ներկայացուցիչ, ակցիաների կազմակերպիչ Ալիշ Աբդուլաևը լրատվամիջոցներին ասել է, որ ակցիաներն անցկացվել են «Քաղաքական ակտիվիստներին բռնապետական ​​ռեժիմների զոհերի մի՛ վերածեք» կարգախոսով։

Ակցիայի մասնակիցները բողոքել են Ադրբեջանում DAS-ի անդամ Ջաֆար Միրզոևի ձերբակալման դեմ, որին 2021թ․ նոյեմբերի 25-ին արտաքսել են Գերմանիայից, իսկ այս տարվա հունվարին նա Ադրբեջանում կալանավորվել է։ Միրզոևին մեղադրում են, իբր, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Նշվում է, որ ձերբակալությունից հետո նա ենթարկվել է խոշտանգումների, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Աբդուլաևի խոսքով՝ Միրզոևը մասնակցել է DAS-ի բոլոր բողոքի ակցիաներին և սուր քննադատության ենթարկել Ադրբեջանի քաղաքական ռեժիմին։ 

Ակցիայի մեկ այլ կազմակերպիչ՝ Նուրլան Ռասուլովն էլ ասել է, որ քաղաքական այլ ակտիվիստները, որոնք արտաքսվել են Գերմանիայից՝ Մալիք Ռզաևը, Մութալիմ Օրուջևը և Փյունխան Քարիմլին, նույնպես մեղադրվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։

«Սա հաստատում է, որ նրանք բոլորը ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով՝ Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար։ Ակտիվիստների կալանավորումներն ու խոշտանգումները ոչ միայն հաստատում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումը, դրանք նաև խոսում են Գերմանիայի կառավարության պատասխանատվության մասին՝ իր միջազգային պարտավորությունների հետ կապված»,- ասել է Ռասուլովը։

DAS-ի անդամ Ռովշան Ջաբբարովն էլ հայտնել է, որ ցուցարարների բողոքները փոխանցվել են Գելզենկիրխենի վարչական դատարան և Օտարերկրացիների հետ աշխատանքի Ռեկլինգհաուզենի քաղաքային գրասենյակ։

Ցուցարարները կարծում են, որ Գերմանիայի ԱԳՆ-ն պետք է մեծացնի ուշադրությունը մարդու իրավունքների ուղղությամբ և միջոցներ ձեռնարկի՝ Ադրբեջանում ձերբակալված քաղաքական միգրանտներին ազատ արձակելու համար։ Այդ նպատակով պետք է նաև ճնշում գործադրել  Բաքվի վրա։

Էմմա Չոբանյան