Թուրքիայում դժբախտ մարդկանց թիվը կրկնապատկվել է՝ ըստ պաշտոնական վիճակագրության 

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում դժբախտության (անբավարարվածության) մակարդակը, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, ավելի քան կրկնապատկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարության և զարգացում» կուսակցության՝ մոտ երկու տասնամյակ կառավարման տարիներին, գրում է «Ահվալ»-ը։

Թուրքիայի պետական ​​վիճակագրական ինստիտուտի (TÜİK) կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ երկրում մարդկանց 16,6 տոկոսը հայտնել է, որ 2021 թվականին դժբախտ է եղել։ Այս ցուցանիշը բարձր է 2003 թվականի 9,3 տոկոսից, երբ TÜİK-ը սկսեց տվյալների հավաքագրումը ԱԶԿ-ի իշխանության գալուց մեկ տարի անց:

Երջանկության ընդհանուր մակարդակը նույնպես նվազել է նույն ժամանակահատվածում։ 2021թ․ մարդկանց 49,3 տոկոսն ասել է, որ ընդհանուր առմամբ երջանիկ է, 2003-ին այդ ցուցանիշը կազմում էր 59,6 տոկոս։ 

Դժբախտության մակարդակը Թուրքիայում կայուն աճում է 2016 թվականից ի վեր, որը համընկնում է ԱԶԿ-ի կառավարության դեմ ձախողված ռազմական հեղաշրջման հետ:

Կառավարության կողմից այդ իրադարձությանը հաջորդած գործողությունների արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ բանտարկվեցին, հեռացվեցին իրենց աշխատանքից կամ հալածվեցին կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ ենթադրյալ կապերի համար, ում հետևորդներն էլ, ըստ իշխանությունների, ղեկավարել են հեղաշրջման փորձը: Ճնշումներն այնուհետև տարածվեցին կառավարության այլ հակառակորդների դեմ, այդ թվում՝ քուրդ քաղաքական առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի ու լիբերալ իրավապաշտպան Օսման Քավալայի․ երկուսն էլ շարունակում են մնալ բանտում։ 

Բացի այդ, սա նաև տուրբուլենտային ժամանակաշրջան էր թուրքական տնտեսության համար, որը ներկայում երկրորդ արժութային ճգնաժամն է ապրում 2018 թվականից ի վեր։ Նախորդ տարի թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվեց 44 տոկոսով։ Այս տարվա հունվարին էլ գնաճը հասել է մոտ 50 տոկոսի՝ առավել մեծ ֆինանսական ճնշման տակ դնելով տնային տնտեսություններին։

Էմմա Չոբանյան