ՌԴ-ի և Արևմուտքի «կարմիր գծերը» իրար շատ են հակասում՝ ընդհանուր միջին գտնելն անհնար է․ Սուրեն Սարգսյանը՝ ուկրաինական ճգնաժամի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, Ուկրանիայի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում։ Ուկրաինայի վրա ռուսական հարձակման օր էին նշում՝ փետրվարի 16: Բայց հարձակում տեղի չունեցավ։ Ձեր կարծիքով՝ վտանգը որքանով է նվազել։

-Լարվածությունը չի նվազել, և կարծում եմ՝ առաջիկայում միտում էլ չունի նվազելու։ Գիտեք, որ Արևմուտքում անընդհատ տեղեկատվական հոսքեր են, այդ թվում՝ պաշտոնական աղբյուրներից հոսքեր են շրջանառվում այն մասին, որ ՌԴ-ն պատրաստվում է այսօր կամ վաղը հարձակում գործել Ուկրաինայի վրա։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդ կանխատեսումները չեն իրականանում։ Լարվածությունը շարունակում է մնալ, բայց իրավիճակը պայթյունավտանգ չէ։ Ընդհանրապես, ինձ մոտ հաճախ տպավորություն է, որ բոլորն են շահագրգռված այս պատերազմով, բացի՝ Ռուսաստանից և Ուկրաինայից։

-Ինչո՞ւ է Արևմուտքը գնում նման սրման, զորքեր են տեղաբաշխվում, ռուսական կողմն էլ հետ չի մնում, ուկրաինական սահմանին մոտ զորքեր է տեղակայում։

-Եթե դիտարկենք ամերիկյան արտաքին քաղաքականության տեսանկյունից, ապա կտեսնենք, որ հնարավոր բախումը մի միջավայր է ձևավորելու, որտեղ ԱՄՆ-ը կկարողանա Ռուսաստանի դեմ կիրառել երբևէ չկիրառված պատժամիջոցներ՝ ամենայն լրջությամբ և բոլոր ուղղություններով՝ տնտեսականից մինչև քաղաքական, և դրանով լուրջ հարված կհասցվի Ռուսաստանի և՛ հեղինակությանը, և՛ տնտեսությանը, կազդի նաև կենսամակարդակի վրա։ Իհարկե, Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյունը խնդրահարույց է բոլորի համար, բայց նաև հասկանում են, որ եթե անխուսափելի է, ապա այս պայթյունի հետևանքով կարող են Ռուսաստանի դեմ լուրջ պատժամիջոցներ կիրառել։ Ռուսաստանն այն պետությունը չէ, որի նկատմամբ ԱՄՆ-ը կխուսափի պատժամիջոցներ կիրառել։ Մի կողմից՝ պատժամիջոցները շատ հստակ պիտի լինեն, որ լուրջ հետևանքներ ունենան Ռուսաստանի տնտեսության համար, բայց մյուս կողմից՝ այնքան չպիտի լինեն, որ Ռուսաստանն ու Չինաստանը ոչ ֆորմալ միասնական բևեռ ձևավորեն։

-Անընդհատ խոսվում է, ընդ որում՝ և՛ ՌԴ-ի կողմից, և՛ Արևմուտքի, որ հարցը պետք է փորձել դիվանագիտական ճանապարհով լուծել: Իսկ ինչո՞ւ դիվանագիտությունը ոչ մի կերպ չի գործում:

-Փորձեր արվել են և մինչև հիմա էլ արվում են երկու կողմերի միջև բանակցություններ վարելու տեսանկյունից: Կողմեր ասելով՝ ես նկատի չունեմ Ուկրաինային և Ռուսաստանին․ ակնհայտ է, որ սա ոչ թե ճգնաժամ է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, այլ ճգնաժամ է Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Ջո Բայդենը պարբերաբար խոսում է Պուտինի հետ, պարբերական շփում կա նաև ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ արտգործնախարարի միջև, սա նշանակում է, որ դեռ պատուհանը դիվանագիտության համար բաց է։ Ինչ-որ բաների շուրջ փորձում են պայմանավորվել, ինչ-որ երկրորդային հարցերի շուրջ, գուցե, կարող են պայմանավորվել, միգուցե նաև պայմանավորվել են, բայց սկզբունքային դիրքորոշումները՝ «կարմիր գծերը» իրար այնքան են հակասում, որ այստեղ ընդհանուր միջին գտնելն անհնար է: Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Արևմուտքի դիրքորոշումն այն է, որ որևէ պետություն չի կարող որևէ երրորդ պետության արգելել սուվերեն որոշում կայացնել և դառնալ ռազմական այս կամ այն բլոկի անդամ. այստեղ ակնհայտ հակասություններ կան, ոսկե միջին գոյություն չունի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան