Մի շարք երկրներ կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ուկրաինայի շուրջ իրադրության լարման հետևանքով վերջին օրերին տարբեր երկրներ կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերից, որոնք որոնք հրատապ բնույթ չունեն:

Իսպանիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին ժամանակավորապես լքել Ուկրաինան` hաշվի առնելով անվտանգության հետ կապված փոփոխական իրավիճակը: Ուկրաինայում գտնվող իսպանացիներին խորհուրդ է տրվում օգտվել հասանելի կոմերցիոն միջոցներից։

Իտալիայի ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը ևս կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին լքել Ուկրաինան:

Իրաքի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, կոչ են արել քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը, իսկ Կիևում դեսպանատան աշխատակիցներին՝ օգտվել ամենամյա արձակուրդից:

Բելգիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի տարածքում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը: Բելգիայի ԱԳՆ-ն նաև զգուշացնում է քաղաքացիներին, որ Ուկրաինայում իրավիճակի վատթարացման դեպքում տարհանումը չի կարող երաշխավորվել, ուստի խորհուրդ է տրվում լքել երկիրը, քանի դեռ դա հնարավոր է։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան, եթե այդ երկրում նրանց գտնվելը պարտադիր չէ:

Քուվեյթի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքն ու խուսափել այդ երկիր այցելելուց:

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «շատ վտանգավոր» է անվանել ու ևս դիմել է իր քաղաքացիներին՝ կոչ անելով շտապ լքել Ուկրաինայի տարածքը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մեծ հավանականության պատճառով հայտնում է, որ Կիևի դեսպանատունը, Օդեսայի և Դոնեցկի հյուպատոսություններն անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Վրաստանի ԱԳՆ-ը հորդորում է Վրաստանի քաղաքացիներին կապի մեջ մնալ Վրաստանի դեսպանատան հետ, ինչպես օպերատիվ տեղեկատվություն ստանալու, այնպես էլ նյութատեխնիկական ու տեղեկատվական աջակցություն ստանալու համար։

Ուկրաինայի շուրջ իրադրության լարման հետևանքով ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Նիդերլանդները, Ճապոնիան ևս կոչ էին արել իրենց քաղաքացիներին խուսափել այցելել այդ երկիր, իսկ արդեն ուկրաինական տարածքում գտնվողներին՝ լքել այն: