Արդյո՞ք Էրդողանը երես կթեքի Պուտինից Ուկրաինայի ճգնաժամի պատճառով․ վերլուծաբան 

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի սպառնալիքը Ուկրաինա ներխուժելու կարող է սրել Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը, հատկապես, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տնտեսական և անձնական շահեր ունի Ուկրաինայում։ Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Զվի Բարելը, գրում է Ահվալ գործակալությունը։ 

«Հաշվի առնելով Ուկրաինայի հետ Էրդողանի տնտեսական և անձնական շահերն ու Ռուսաստանի ռազմավարական շահերըъ նա կարող է շուտով ճակատագրական որոշում կայացնել», -գրում է Բարելը։ Նա հարց է տալիս՝ եթե Ռուսաստանը որոշի ներխուժել իր հարևան երկիր, Թուրքիան կկանգնի՞ Արևմուտքի կողքին, թե՞ չեզոքություն կպահպանի, որը ֆինանսական առումով թանկ կարժենա։ 

Թուրքիան սերտ կապեր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ 2019 թվականին Թուրքիան Ռուսաստանից գնեց C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչի հետևանքով ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանվեցին նրա նկատմամբ։ Թուրքիան և Ռուսաստանը նաև սերտ տնտեսական համագործակցություն ունեն, հատկապես էներգետիկայի ոլորտում։

Ուկրաինան և Թուրքիան վերջին մի քանի տարիների ընթացքում բարելավել են իրենց հարաբերությունները առևտրի, ներդրումների և ռազմական համագործակցության միջոցով: Թուրքիան Ուկրաինային վաճառել է Bayraktar TB2 անօդաչու սարքեր՝ արժանանալով Մոսկվայի խիստ քննադատություններին։ 

Այն բանից հետո էլ, երբ նոյեմբերին ՌԴ-ն արևելյան Ուկրաինայի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղակայեց իր զորքերը, Թուրքիան անմիջապես հանդես եկավ միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամությամբ։ 

Վերլուծաբանը նշում է, որ Թուրքիան չնայած 2014թ-ի ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիայի դեմ է  եղել, սակայն չի աջակցել Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։ Անկարան հիմա էլ է այդպես պնդում, որ ՌԴ-ի սանկցիաները ներկա լարվածության լուծում չեն։ 

Բարելը գրում է, որ Ուկրաինա ներխուժելու ռուսական սպառնալիքն այժմ ստեղծում է մեկ այլ հնարավոր ճակատ Մոսկվայի և Անկարայի միջև բախման համար, քանի որ երկու երկրները գրեթե ավարտել են Ռուսաստանից Թուրքիա բնական գազի երկու խողովակաշարերի կառուցումը։

Նա նշում է, որ այդ խողովակաշարերն այժմ վտանգված են ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Եթե այս պատժամիջոցներն ակտիվացվեն, դրանք ծանր տույժեր կկիրառեն ընկերությունների և ներդրողների համար, որոնք մասնակցում են խողովակաշարերի մշակմանը և այն ընկերություններին, որոնք ծառայություններ են մատուցում այդ նախագծերի կապալառուներին։

«Էրդողանը կրկին հայտնվել  է խրթին խաչմերուկում»,- գրում է Բարելը։

Էմմա Չոբանյան