Հայաստանում հիբրիդային ռեժիմ է․հրապարակվել է 2021-ի ժողովրդավարության ինդեքսը

Լուրեր

26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
Բոլորը

The Economist մեդիաընկերության վերլուծական կենտրոնը հրապարակել է 2021 թվականի ժողովրդավարության ինդեքսը, որով աշխարհի պետությունները դասվում են չորս խմբի՝ լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային իշխանակարգ և ավտորիտար ռեժիմ ունեցողների։

Զեկույցը կազմելիս, փորձագետները հաշվի են առել հինգ հիմնարար գործոններ՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության արդյունավետություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:

Ըստ այդ գնահատականների՝ Հայաստանը հիբրիդային իշխանակարգով երկիր է: Ընտրական գործընթացների և բազմակարծության հարցում Հայաստանը 10 հնարավորից հավաքել է 5․5 միավոր, կառավարության գործունեության արդյունավետությունը գնահատվել է 5.71, քաղաքական ներգրավվածությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13 և քաղաքացիական ազատությունները՝ 5:

Նշվում է, որ Հայաստանը 2020 թվականի համեմատությամբ բարելավել է իր միավորը 0,14 կետով՝ 2021 թվականին իր ընդհանուր միավորը հասցնելով 5,49-ի։ Այսպիսով՝  ՀՀ-ն համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է  89-րդ տեղը ՝ երկու կետով գերազանցելով հարևան Վրաստանին։

 

Զեկույցում նշվում է, որ 2021 թվականի հուլիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանին տվեցին հանրային հզոր մանդատ՝ ցնցումների և դժգոհությունների ժամանակաշրջանից հետո․ «Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջախջախիչ հաղթանակը որոշակի կայունություն բերեց 2020 թվականի ռեցեսիայից և Ադրբեջանի հետ պատերազմից հետո»։

Չնայած ցուցանիշի բարելավմանն, ըստ զեկույցի, Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ մտահոգությունները մնում են։ Դատական իշխանության անկախությունը դեռ հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը՝ մարգինալացված։
Զեկույցում նշվում է, որ 2021 թվականին Արևելյան Եվրոպայի 13 երկրներ բարելավել են իրենց գնահատականը Ժողովրդավարության ինդեքսում, ընդ որում՝ ամենամեծ բարելավումները գրանցել են Մոլդովան և Չեռնոգորիան։

Տասնմեկ երկրների վարկանիշի վատթարացում է տեղի ունեցել, ընդ որում ամենամեծ անկումը գրանցել է Ղրղզստանի Հանրապետությունը: Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանում դեռևս չկան «լիակատար ժողովրդավարությամբ» երկրներ. 28 երկրներից միայն 16-ում է «թերի ժողովրդավարություն» (ներառյալ ԵՄ արևելյան անդամ երկրները և Արևմտյան Բալկանների մեծ մասը), չորս «հիբրիդային իշխանակարգ» (Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը և Ուկրաինան) ունեցող երկրներ և ութ «ավտորիտար ռեժիմներ» (Ադրբեջան, Բելառուս, Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները):

Տարածաշրջանի «հիբրիդային ռեժիմների» միջին միավորը աննշան նվազել է 2021 թվականին, ընդ որում՝ երկու երկրներում՝ Հայաստանը,  Բոսնիա և Հերցեգովինան բարելավում են գրանցել, մինչդեռ մնացած երկու երկրներում՝ Վրաստանում և Ուկրաինայում, իրավիճակը վատթարացել է։

Նշվում է, որ Ուկրաինայի վարկանիշը մասամբ նվազել է Ռուսաստանի հետ լարվածության աճի հետևանքով։ Կառավարությունը, որը գործում է ուղղակի ռազմական սպառնալիքի ներքո, սովորաբար սահմանափակում է ժողովրդավարական գործընթացները՝ հօգուտ գործադիրի և անվտանգության կամ ռազմական ապարատի ձեռքում իշխանության կենտրոնացման՝ հանրային անվտանգությունը երաշխավորելու նպատակով:

Վրաստանի միավորը նույնպես նվազել է 2021 թվականին: Երկիրը համաշխարհային վարկանիշում պահպանել է 91-րդ տեղը, սակայն նրա միավորը 2020 թվականի 5,31-ից նվազել է 2021 թվականին՝ հասնելով 5,12-ի:

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության (ՄԱՇ) միջև լարվածությունը գագաթնակետին է հասել նախկին նախագահ և նախկին «ՄԱՇ» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությամբ։ Տեղական ընտրությունները, որոնց ժամանակ Սաակաշվիլին վերադարձավ երկիր և բերման ենթարկվեց, ըստ միջազգային դիտորդների, անցել է խախտումներով:
Հիբրիդային իշխանակարգ ունեցող երկիր է նաև ՀՀ մյուս հարևանը՝ Թուրքիան, որն ունի 4.35 միավոր և 103-րդն է:

Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի «ավտորիտար վարչակարգերի» միջին միավորը նվազել է՝ 2020-ի 2,71-ից իջնելով 2,59-ի: Այս կատեգորիայի երկրների մեծամասնությունը գրանցել է իրենց միավորների անկում, և ոչ մի երկիր չի գրանցել բարելավում: Ռուսաստանն, Ադրբեջանը և Իրանը ճանաչվել են ավտորիտար: Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միավորները մնացել են նույնը։ Ռուսաստանը 3.24 միավորով 124-րդն է,  ավելի վատթար վիճակում է  Ադրբեջանըմ որը 2.68 միավորով 141-րդ տեղում է: Հարևան երկրներից հետնապահն Իրանն է՝ 1.95 միավոր, 154-րդ տեղ:

Համաձայն զեկույցի՝ լիակատար ժողովրդավարական իշխանակարգ ունեցող երկրների առաջին տասնյակում են Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Իսլանդիան, Դանիան, Իռլանդիան, Թայվանը, Ավստրալիան և Շվեյցարիան։

 

Տաթև Ֆռանգյան