Պեկինի Օլիմպիական խաղերում քաղաքականությունը, տնտեսությունը և մարզական կրքերը․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցում են 91 երկրներ՝ ընդհանուր առմամբ 109 իրադարձություններով՝ 15 մարզաձևերում, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ինչպես «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունն է հայտնում, Պեկինում օլիմպիական պաշտոնյաները խիստ կանոններ են սահմանել՝ կանխելու Covid-ի տարածումը։ Հանրությանը տոմսեր չեն վաճառվելու. Պեկինը հայտարարել է «փակ օղակի» համակարգի մասին, որտեղ մարզիկները և Օլիմպիական խաղերում ներգրավված այլ անձինք կաշխատեն, կմրցեն, կսնվեն և կքնեն՝ առանց լայն հասարակության հետ շփվելու: Պատվաստված բոլոր մասնակիցները կարող են ազատ տեղաշարժվել խաղերի հետ կապված տարածքներում հատուկ տրանսպորտային համակարգով: Չպատվաստված մարզիկները խաղերին ընդառաջ պետք է 21 օր անցկացնեն կարանտինում։ Ներքին և միջազգային մասնակիցները թեստավորվելու են ամեն օր։

Բայց COVID-19-ը Պեկինի Օլիմպիական խաղերի միակ խոչընդոտը չէ: Ըստ Washington Post-ի՝ միջազգային ակտիվիստների կոալիցիան ճնշում է գործադրել բոյկոտելու այն, ինչը նրանք անվանում են «#2022Ցեղասպանության Օլիմպիական խաղեր»՝ պատճառաբանելով Չինաստանի քաղաքականությունն ընդդեմ ույղուրների և այլ էթնիկ փոքրամասնությունների:

Ինչպես ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին է ասել. «Բայդենի վարչակազմը չի ուղարկի որևէ դիվանագիտական կամ պաշտոնական ներկայացուցչություն Պեկին 2022-ի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերին՝ հաշվի առնելով ՉԺՀ-ի կողմից շարունակվող ցեղասպանությունը, մարդկության դեմ Սինցզյանում հանցագործությունները և մարդու իրավունքների այլ խախտումներ»:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը քննադատել է Պեկինի Օլիմպիական խաղերի քաղաքականացումը։

«Սպորտը քաղաքականության հետ կապ չունի. Օլիմպիական խաղերը հիանալի հավաք են բազմաթիվ մարզիկների և մարզասերների համար, այլ ոչ թե քաղաքական դիրքորոշման բեմահարթակ»:

Ինչպես Սմիթ քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր Էնդրյու Զիմբալիսն է zoom-ի միջոցով ասում, «Աշխարհի երկրներն ու բազում ընկերություններ հսկայական ներդրումներ ունեն այս խաղերում, և ցանկանում են, որ Օլիմպիական խաղերը լավ անցնեն:

Զիմբալիստը, որը մի քանի գիրք է հրատարակել Օլիմպիական խաղերի տնտեսագիտության վերաբերյալ, նշում է, որ Չինաստանը մեծ ազդեցություն ունի միջազգային շուկաներում, որտեղ չեն ցանկանում փչացնել Պեկինի հետ իրենց հարաբերությունները:

Վերլուծաբանների խոսքերով, հեռուստադիտողների մեծ մասը քաղաքական մտածելակերպ չի ցուցաբերում Օլիմպիական խաղերի ընթացքում: Նրանք այդ օրերին կենտրոնանում են սպոտային միջոցառումների, մրցապայքարի, իրենց սիրած մարզիկներին ու թիմերին երկրպագելու գործի վրա: