Թուրքիան ասում է, որ ՌԴ-ի զայրույթը չի կանգնեցնի Ուկրաինային զենքի վաճառքը․ Կիևը մտադիր է թուրքական նոր անօդաչուներ գնել․ Bloomberg

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Թուրքիան հայտարարում է, որ չի հրաժարվելու Ուկրաինայի հետ ծրագրված զենքի գործարքներից, այդ թվում՝ լրացուցիչ անօդաչու թռչող սարքերի հնարավոր վաճառքից, չնայած Ռուսաստանի դժգոհությունը։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։

Անկարայի և Կիևի ռազմական համագործակցությունը նպատակ չունի թիրախավորել Ռուսաստանին, և չի խաթարվի՝ նրան հաճոյանալու համար, լրատվամիջոցին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղորդակցությունների գծով տնօրեն Ֆարեթթին Ալթունը։

Նշվում է, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Ուկրաինային նաև Ղրիմի հարցում և մտահոգված է այնտեղ թուրքական համայնքի ճակատագրով։ Հիմա էլ Թուրքիան ջանքեր է գործադրում՝ միջնորդ լինելու ՌԴ-ի և Ուկրաինայի միջև վերջին սահմանային ճգնաժամը մեղմելու գործում։

Լրատվամիջոցը գրում է, որ Էրդողանին հաջողվել է բավական սերտ հարաբերություններ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին զայրացնելով նաև 2017 թվականին ռուսական C-400 համակարգերի գնման որոշմամբ, որոնք հանգեցրին թուրքական պաշտպանական արդյունաբերության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների։

Ալթունը Bloomberg-ին ասել է, որ Ուկրաինայի հետ գործարքներում փոփոխություն չի լինելու։

«Մենք չենք ստորագրում համաձայնագրեր՝ մեկ այլ երկրի թիրախավորելու համար։ Ռուսաստանն առաջիններից է, որ գիտի դա։ Այն գործարքները, որոնք մենք կնքել ենք, և գործարքները, որ կնքելու ենք Ուկրաինայի հետ, ուղղակիորեն կապված չեն ընթացիկ ճգնաժամի հետ»,- ասել է նա։

Թուրքիայից Ուկրաինա ապրանքների արտահանումը հինգ տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է՝ անցյալ տարի հասնելով 2,6 միլիարդ դոլարի, ներկրումն էլ աճել է՝ հասնելով 4,4 մլրդ դոլարի։ Երկու երկրները ցանկանում են առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 10 մլրդ դոլարի։

«Թուրքիայի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի ավելացել է 59 տոկոսով՝ հասնելով 7,1 մլրդ դոլարի։ Պաշտպանական արդյունաբերությունը ոլորտներից մեկն է, որում առաջընթաց է գրանցվել։ Ուկրաինան արդեն 12 թուրքական անօդաչու է գնել, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետի մակարդակով նորերը գնելու մտադրություն հայտնել»,- ասել է Ֆահրեթթին Ալթունը։

 

Էմմա Չոբանյան