Ալեն Սիմոնյանի առեղծվածային գործարքը. ինչպե՞ս է 20 մլն դրամանոց գույքը վաճառվել 5 անգամ թանկ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
Բոլորը

Մի քանի օր է՝ քննարկվում է, որ Հայաստանի նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը թաքցրել և չի հայտարարագրել Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկում իրեն պատկանող բնակարանը: Այս տեղեկությունը հրապարակեց «Փաստերի ստուգման հարթակը»՝ հրապարակելով Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունը, որին հաջորդեց Ալեն Սիմոնյանի հերքումը:

Պարզելու համար, թե ով է բնակվում Աբովյան փողոցի 62 հասցեի 6-րդ բնակարանում և արդյո՞ք վերջինս կարող է սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկություններ փոխանցել, այցելեցինք նշված բնակարան: 62 հասցեում գտնվող շենքի 6-րդ բնակարանում մեր այցելության պահին մարդ չկար: Հարևաններից մեկը, որը չցանկացավ տեսանկարահանվել, նշեց, որ այնտեղ բնակվում է Իրանի քաղաքացի:

Պարզվում է՝ այս բնակարանն իսկապես պատկանել է Ալեն Սիմոնյանին, բայց նա անշարժ գույքը 2016 թվականին վաճառել է։ Կադաստրի կոմիտեի բազայում, սակայն, այն մնացել է որպես Սիմոնյանի սեփականություն: Այս մասին այսօր տարածված հաղորդագրությամբ նշել է Կադաստրի կոմիտեն:

Նշենք, որ նույն շենքում մեկ այլ բնակարան ունեն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամները, որոնք շարունակում են այնտեղ բնակվել:

Ալեն Սիմոնյանի այս բնակարանի հետ կապված թյուրըմբռման պարզաբանմանը զուգահեռ՝ բարձրաստիճան պաշտոնյայի մեկ այլ բնարականի առք ու վաճառքի գործարքն է հարցեր հարուցում։ Ընդ որում, չպարզաբանված այդ հարցերը նոր չեն հնչում։ Ինչպե՞ս է արդեն Հայաստանի նախագահի՛ պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանին հաջողվում Երևանի կենտրոնում գտնվող էլիտար շենքում էժան բնակարան գնել, հետո այն բարձր գնով վաճառել և նույն շենքում ավելի ընդարձակ, բայց կրկին էժան բնակարան գնել: Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանը 2019 թվականի մայիսին 125 մլն դրամով վաճառել է Եկմալյան 1/1 հասցեում գտնվող 77․97 քմ մակերեսով բնակարանը, որը 2017-ին գնել էր 22 մլն դրամով: Ասել է թե՝ երկու տարի անց նա իր բնակարանը վաճառել է գնածից հնգակի թանկ։ Եվ դարձյալ 2019 թվականին Սիմոնյանը նույն շենքի վերջին հարկերում ձեռք է բերել ավելի մեծ բնակարան՝ 143,23 քմ մակերեսով, որի համար վճարել է 114 մլն դրամ:

Ալեն Սիմոնյանը նշում է՝ 2017 թվականին գնված բնակարանն ավելի քան հնգակի թանկ գնով 2019-ին վաճառել է ռուսաստանաբնակ մի անձի, և դա, ըստ Սիմոնյանի, այն փուլում է եղել, երբ հետհեղափոխական Հայաստանում բնակարանների վաճառքի բում էր։

Երեկ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով հարցին, թե այս իշխանությունը ևս թաթախված է կոռուպցիայի մեջ, նշել էր՝ եթե կոռուպցիոն գործարքների մեջ լինեն, պատասխանատվությունից «չեն պլստա»: Factor TV-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը բացառեց, որ բնակարանի համար, այսպես ասած, «սև փողեր» է վճարել:

Եվս մեկ սեփականություն Ալեն Սիմոնյանի ընտանիքը ձեռք է բերել հեղափոխությունից հետո՝ 2020 թվականին: Խոսքը 140 հազար դոլարով գնված առանձնատան մասին է, որը գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Եռագույն 1 հասցեում:

Սիմոնյանը հավաստիացնում է, որ այստեղ վերանորոգում չեն իրականացնում և հատուկ իր ընտանիքի համար ջրագիծ չեն փորում, ինչպես մամուլն էր բարձրաձայնել: Փոխարենը ոստիկանությունն է անցակետ դրել և Սիմոնյանների անդորրն է հսկում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան