Ուկրաինայի շուրջ թեժ քննարկում ՄԱԿ-ում․ ԱՄՆ-ը և ՌԴ-ն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնել է քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանը ընթացակարգային քվեարկության կոչ է արել, արդյունքում բանավեճի օգտին քվեարկել են 10 երկրներ, իսկ Ռուսաստանը և Չինաստանը՝ դեմ, հաղորդում է Euronews-ը։

«Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր ամերիկացի գործընկերների ցանկությունը՝ հիստերիա հրահրել, իբր, մոտալուտ ռուսական ագրեսիայի մասին իրենց պնդումների շուրջ, այդ թվում՝ օգտագործելով նաև Անվտանգության խորհրդի ամբիոնը, ԱԽ մեր գործընկերներին դնում է չափազանց անհարմար դրության մեջ: Դրա պատճառով ոչ պակաս վնաս է հասցվում նաև հենց Ուկրաինային»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Մոսկվայի ներկայացուցիչը Վաշինգտոնի գործողություններն անվանել է «մեգաֆոնային դիվանագիտություն», մինչդեռ Արևմուտքը պնդում է, որ ապարդյուն դիվանագիտական ջանքերի ֆոնին Ռուսաստանը միայն շարունակում է զորքեր կուտակել Ուկրաինայի սահմանին:

«Ռուսաստանը նաև Բելառուս է ուղարկել գրեթե 5000 մարդու, փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, հատուկ նշանակության ջոկատներ, հակաօդային պաշտպանության մարտկոցներ: Մենք ապացույցներ ենք տեսել, որ Ռուսաստանը մտադիր է մինչև փետրվարի սկիզբը բելառուսա-ուկրաինական սահմանին՝ Կիևից երկու ժամվա հեռավորության վրա, իր ներկայությունը հասցնել ավելի քան 30 հազարի»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Սրա հետ մեկտեղ, որոշ ուկրաինացի քաղաքական գործիչներ կոչ են արել Արևմուտքին՝ նվազեցնել հայտարարությունների ինտենսիվությունը, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, արդեն իսկ վնաս է հասցնում Ուկրաինայի տնտեսությանը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդարտության կոչ էր արել։ Իսկ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը երկուշաբթի արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ ներխուժման անմիջական սպառնալիք այս պահին չի տեսնում։

Տաթև Ֆռանգյան