Թուրքերի կեսից ավելին ցանկանում է արտասահմանում ապրել կամ սովորել. նոր սոցհարցում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքերի 53 տոկոսը կցանկանար ապրել կամ սովորել արտասահմանում։ Այս մասին են վկայում MetroPoll ընկերության վերջին հարցումները, գրում է turkishminute-ը։ Համացանցում հրապարակվել են «Ապրել արտերկրում» վերագրով բաժնի արդյունքները։

Երբ մարդկանց հարցրել են «Կցանկանայիք ապրել կամ սովորել արտասահմանում» հարցածների 53,0 տոկոսն ասել է այո, մինչդեռ 44,8-ը՝ ոչ։ Միայն հարցածների 2,1 տոկոսն է ասել է, որ գաղափար չունի կամ որոշել է չպատասխանել։

Հարցումը ցույց է տալիս, որ իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության ու նրա դաշնակից ՝ աջ ծայրահեղ Ազգայնական շարժում կուսակցության ընտրողները ավելի քիչ են հկված դրսում ապրելու կամ սովորելու, ԱԶԿ-ի ընտրողների միասյ 21,4 տոկոսը և MHP-ի ընտրողների 29,7 տոկոսն է ասել է, որ կընտրեն օտար երկրում ապրելը կամ սովորելը։
Ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների շրջանում այս ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ընտրողների 76,1 տոկոսը, İYİ (Լավ) կուսակցության կողմնակիցների 57,1 տոկոսը և Ժողովրդավարություն և առաջադիմություն կուսակցության (DEVA) ընտրողների 62,5 տոկոսը ընտրել են կյանքը կամ կրթությունը արտասահմանում։

Այս ցուցանիշը ամենաբարձրն է Քրդամետ Ժողովուրդների դեմորկրատական կուսակցության աջակիցների շրջանում, 82,3 տոկոսն ասել է, որ կնախընտրեր ապրել կամ սովորել դրսում։

Հարցումը նաև ցույց է տալիս, որ տարիքը կարևոր գործոն է մարդկանց որոշման հարցում, քանի որ 18-ից 34 տարեկան հարցվածների 64,3 տոկոսն ասել է, որ կցանկանար ապրել կամ սովորել արտասահմանում:
Նման հարցում անցկացվել է նաև մեկ տարի առաջ և հարցվածների միայն 47,3 տոկոսն էր ասել այո, մինչդեռ 45,9 տոկոսն ասել ոչ, 6,8 տոկոսը կարծիք չէր ունեցել։

Արտասահմանում ապրելու կամ սովորելու ձգտող թուրքերի թվի ակնհայտ աճը կարող է պայմանավորված լինել երկրում տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ ու ԱԶԿ-ի իշխանության օրոք աճող գործազրկությամբ։
Նշենք, որ թուրքական լիրայի արժեզրկումների ֆոնին՝ երկրում տնտեսական ճգնաժամ է ու աննախադեպ գնաճ։

Էմմա Չոբանյան