Թաց սավանով փաթաթում, ժամկետանց դեղեր, հարկադիր կերակրում. ՄԻՊ-ը ներկայացրել է խնդիրները հոգեբուժարաններում

Լուրեր

29.04.2024 | 15:34
Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ
29.04.2024 | 15:32
Արարատ Միրզոյանից հետո Կատար է մեկնել Բայրամովը
29.04.2024 | 15:24
Բաքուն չի բացահայտում Արցախում մնացած հայերի թիվը
29.04.2024 | 15:16
Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
29.04.2024 | 15:08
Եվրոպական խոշորագույն բանկերը 2023 թվականին ՌԴ-ում չորս անգամ ավելի շատ հարկ են վճարել, քան պատերազմից առաջ
29.04.2024 | 15:05
Միրզոյան-Բայրամով հանդիպում՝ Ալմաթիում, Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է․ ԼՈՒՐԵՐ
29.04.2024 | 14:49
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 362-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով
29.04.2024 | 14:42
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին
29.04.2024 | 14:31
Տարեսկզբից հարուցվել է 20 վարչական վարույթ․ աղմուկի որ տեսակից են հիմնականում բողոքում քաղաքացիները 
29.04.2024 | 14:16
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ից 4-ը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով
29.04.2024 | 14:05
Տաջիկստանի ԱԳՆ-ն ահազանգում է՝ Մոսկվայի օդանավակայաններում հազարից ավելի տաջիկստանցիներ են պահվում
29.04.2024 | 13:56
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.04.2024 | 13:50
Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցը պայթել է ականի վրա
29.04.2024 | 13:44
Պորտուգալիայում կառավարությունը հրաժարվել է փոխհատուցում վճարել իր գաղութային անցյալի համար
29.04.2024 | 13:36
Նախատեսվող աշխատանքները նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը․Նարեկ Մկրտչյան
Բոլորը

Հոգեբուժարաններում ժամկետանց դեղորայքի հայտնաբերում, հարկադիր կերակրում է իրականացվել զոնդի միջոցով, կիրառվել են անթույլատրելի և օրենքով չնախատեսված զսպման միոջոցներ, օրինակ Սևանի հոգեբուժարանում կիրառվել է թաց և չոր փաթաթում, ինչ ենթադրում է սառը ջրով թրջված սավանով փաթաթում: Այս մասին այսօր ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը, որը ներկայացրել է նոր զեկույցը: Ըստ զեկույցի՝ վերջին 3 տարիներին հոգեկան առողջության պահպանման ոլորտում գրեթե ոչինչ չի փոխվել, իրավիճակն ու խնդիրները նույնն են, ինչ արձանագրվել էր 2017-18թթ-ին:

«Վիճակը նույնն է, սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք, անուշադրություն հոգեկան առողջություն ունեցող մարդկանց նկատմամբ»,- նշեց Թաթոյանը:

Ըստ ՄԻՊ պատրաստած զեկույցի՝ պացիենտները հիմնականում ստանալով երկարատև ստացիոնար բուժում, գտնվում են հոգեբուժարաններում ու մեկուսանում են ընտանիքից, շրջապատից ու հասարակությունից: Մինչդեռ նրանց օգնությունն ու սպասարկումը չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաններով, պետք է հասանելի լինեն այլընտրանքային ծառայություններ: Բացի այդ, անգործունակ անձինք կորցրած են լինում իրենց խնամակալների հետ սոցիալական կապերը, ոմանք տեղյակ էլ չեն լինում, թե ովքեր են իրենց խնամակալները և նրանց սոցիալական միջավայրը սահանափակվում է այլ պացիենտներով: Ինչ վերաբերում է հարկադիր բուժման խնդիրներին, ապա չնայած 2020թ-ից ուժի մեջ են մտել փոփոխությունները, բայց խախտումները շարունակվում են: Օրինակ՝ Սևանում պահվել է 402 անձ, նրանցից 8-ի նկատմամբ է կիրառված եղել հարկադրանքի միջոց, մյուսները սեփական կամքով են բուժում ստանում, սակայն պարզ է դառնում, որ նրանք էլ հարկադրվում են, պահվում են իրենց կամքին հակառակ: Ավելին, ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են կեղծ ստորագրություններ կամ մարդիկ ստորագրել են` առանց իմանալու, թե ինչի տակ են ստորագրում: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ բաժանմունքի դռները եղել են կողպված և դրանք բացել են միայն աշխատակիցները, այսինքն ՝ հիվանդները կարողացել են դուրս գալ միայն հատուկ ժամերի, ինչը նշանակում է, որ նրանք այնտեղ պահվել են իրենց կամքին հակառակ:

«Խնդիրներ ունեցող անձանց հոժարակամ բուժումը շարունակում է կրել ձևական բնույթ: Խնդիրներ են ստեղծում նաև օրենսդրական կարգավորումները», – նշել է Արման Թաթոյանը:

Այցեր են իրականացրել Ավանի, Սևանի հոգեբուժարաններ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր և Վարդենիսի հոգենյարդաբանական տուն-ինտերնատ: Զեկույցում նշվում է, որ արձանագրվել են նաև դրական փոփոխություններ, սակայն դրանք դրվագային են և կապված են Առողջապահության նախարարության, մասնավորապես` գործող նախարարի հետ:

«Հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համակարգային մոտեցում չի ցուցաբերվել, չկան ռազմավարական փաստաթղթեր, որ թույլ կտան խնդիրները կարգավորել միասնական քաղաքական շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականցել, հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ: Գլխավոր հարցերում չի վարվում միասնական քաղաքականություն: Վերլուծությունները իրականացրել են մեր մասնագետները և այս զեկույցը հիմնված է մասնագիտական սկզբունքների վրա»,- ընդգծել է օմբուդսմենը: