Նախատեսվող աշխատանքները նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը․Նարեկ Մկրտչյան

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը, անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումներին, ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարը մանրամասնել է Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված գերակայությունները՝ նշելով, որ նախատեսվող աշխատանքները նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին, ինչպես նաև աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։

Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարին ևս ներկայացրել է երկրի զարգացման 2030 տեսլականի շրջանակում մեդիաոլորտում ավելի քան 140 հազար նոր աշխատատեղերի ստեղծման զբաղվածության նախագիծը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել վերապատրաստման և վերակրթման լավագույն փորձի փոխանակման ծրագրեր: