Պորտուգալիայում կառավարությունը հրաժարվել է փոխհատուցում վճարել իր գաղութային անցյալի համար

Լուրեր

07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
Բոլորը

Պորտուգալիայի կառավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխհատուցում վճարել երկրի գաղութատիրական անցյալի և ստրկավաճառության գործում ակտիվ մասնակցության համար: Պորտուգալիայում պատմության մասին քննարկում է սկսվել այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզան իշխանություններին առաջարկել է վճարել անցյալի հանցագործությունների համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նման փոխհատուցման անհրաժեշտության մասին Ռեբելո դե Սոուզան նշել էր անցյալ շաբաթ արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների հետ զրույցում։ Նրան հարցրել են՝ արդյո՞ք փոխհատուցումները կապված են այն մարդկանց ժառանգների հետ, որոնց պորտուգալացիները ժամանակին տարել են Աֆրիկայից, հիմնականում՝ Բրազիլիա, և օգտագործել որպես ստրուկներ տնկադաշտերում:

Ի պատասխան՝ նախագահն ուղղակիորեն չի անդրադարձել ստրկությանը, այլ ասել է, որ Պորտուգալիան պետք է «լիովին ընդունի պատասխանատվությունն» անցյալի հանցագործությունների համար, ներառյալ՝ գաղութացման ընթացքում ջարդերն ու թալանը: Միևնույն ժամանակ, Ռեբելո դե Սոուզան նշել է, որ իր երկիրը կարող է «վճարել դրա համար»։

Ավելի ուշ նա բացատրել է, որ կարծում է՝ Պորտուգալիան կարող է փոխհատուցել գաղութատիրական հանցագործությունները՝ ներելով պարտքերը և օգնություն տրամադրելով տուժած պետություններին: Ըստ դե Սոուզայի՝ այս կերպ Պորտուգալիան կկարողանա խուսափել «այլ երկրների ճակատագրից, որոնք կորցրել են իրենց նախկին գաղութների հետ երկխոսելու և հասկանալու ունակությունը»։

Նախագահի այս հայտարարությանն ի պատասխան՝ երկրի աջ կենտրոնամետ կառավարությունը (որում գերակշռում է այն կուսակցությունը, որի նախկին առաջնորդն է եղել Ռեբելո դե Սոուզան) ասել է, որ նման ծրագրեր չունի և հատուցումների հարցում «հետևում է նույն գծին», ինչ իր նախորդները։