Թուրքիայի բյուջեի ռեկորդային ռեֆիցիտն ազդարարում է 2022թ․ ֆինանսական խնդիրների մասին

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը հայտնել է դեկտեմբերի բյուջեի 145,7 մլրդ լիրայի՝ 10,9 մլրդ դոլարի դեֆիցիտի մասին, այն բանից հետո, երբ լիրայի կտրուկ անկումները ստիպել են պետական գազային Botas ընկերության 59 մլրդ լիրա արժողությամբ գազի ներմուծման հաշիվը փակել, գրում է «Ահվալ» գործակալությունը։«Ահվալ» գործակալությունը։

Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ռեկորդային դեֆիցիտը եռապատկվել է 2020թ․ դեկտեմբերի համեմատ։ Թուրքիայի տնտեսությունը ցնցվել է լիրայի արժեզրկումից, ինչը հանգեցրել է ներմուծման ծախսերի և գնաճի ավելացմանը, որն անցյալ ամիս հասել է 36,1 տոկոսի․ սա ամենաբարձր ցուցանիշն է 2002 թվականից ի վեր: 2021 թվականին լիրան կորցրել է արժեքի 44 տոկոսը։

Թուրքիայի փխրուն տնտեսության համար նորացված խնդիրներն ազդանշան են տալիս, որ կառավարությունը, բիզնեսը և սպառողներն այս տարի ավելի մեծ ֆինանսական դժվարությունների են հանդիպելու:

Նշվում է, որ 2019 թվականի սեպտեմբերին բյուջեի դեֆիցիտը 85,8 մլրդ լիրա էր, 2019-ի վերջին դեֆիցիտը հասել է 123,7 միլիարդ լիրայի։
Թուրքիան այս տարի բյուջեի դեֆիցիտ սահմանել է 278 միլիարդ լիրա, ծախսերը՝ 1,75 տրիլիոն լիրա, իսկ եկամուտները՝ 1,47 տրիլիոն լիրա։
Նավթի ու բնական գազի բարձր գները 2022 թվականին ավելի կճնշեն կառավարության ֆինանսները։ Մասնավորապես, JPMorgan-ը նույնիսկ ակնկալում է, որ մայիսին սպառողական գների աճը կհասնի շուրջ 55 տոկոսի։
Երկրում տիրող տնտեսական ճգնաժամը մեղմելու համար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մի շարք միջոցառումների մասին։

Էրդողանի կառավարությունը ճնշումների է ենթարկվում ընկերությունների կողմից՝ նվազեցնելու ապրանքների վաճառքի հարկերը, հատկապես՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի։
Կառավարությանն ուղղված ֆինանսական օգնությունը կարող է լինել փետրվարին, քանի որ Կենտրոնական բանկը իր տարեկան գլխավոր ժողովը հետաձգելե է մինչև 2022 թվականի փետրվարի 3-ը։

Էմմա Չոբանյան