Դինքի սպանությունից 15 տարի անց․ «Ակոսի» ներկայիս խմբագրի խոսքով՝ Հրանտը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կողքին կլիներ

Լուրեր

06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
Բոլորը

Դինքի սպանությունից 15 տարի է անցել, կան ձերբակալվածներ, սակայն նրա ընտանիքը դժգոհ է դատավարությունից․ արդարությունը վերականգնված չէ։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը՝ խոսելով պոլսահայ հայտնի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 15 տարի հետո ստեղծված իրավիճակի մասին։

«Դինքի ընտանիքը կարծում է, որ նրա սպանության իրական մեղավորները բացահայտված չեն։ Այդ պատճառով ընտանիքի փաստաբանններ դիմել են գերագույն դատարան, որպեսզի բողոքարկեն եղած վճիռները»,- ասաց նա։

Նա հիշեցրեց, որ Դինքի ընտանիքը Թուրքիայի ՆԳՆ-ի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի 6-րդ վարչական դատարան։ Նրանք պնդել էին, որ նախարարությունը ծառայողական թերացում է ցուցաբերել Դինքի սպանության գործում։ Սպանված խմբագրի ընտանիքը պահանջել էր 1.5 միլիոն թուրքական լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը՝ նյութական, իսկ 1 միլիոնը՝ բարոյական վնասի դիմաց։ Դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։

«Այդ վճիռն էլ ընտանիքը բողոքարկել է բարձրագույն դատարանում։ Հիմա փաստաբանները սպասում են դատարանի որոշմանը»,- նշեց Տանձիկյանը։

Հիշեցնենք, որ պոլսահայ հայտնի լրագրողը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակոս» թերթի խմբագրության շենքի դիմաց։ Դինքը մահացել է ազգայնական Օգյուն Սամասթի կողմից գլխին արձակված կրակոցներից։

Սպանությունից 15 տարի անց Ստամբուլում հիշում են հայազգի խմբագրապետին։

Էդվարդ Տանձիկյանը մեզ հետ զրույցում նա վստահեցրեց՝ Դինքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմակիցներից էր․ իր ամբողջ կյանքն է նվիրել դրան։

«Նրա երազանքն էր, որ բացվեր հայ-թուրքական սահմանը, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեին։ Հետևաբար, կարծում եմ, որ նա ուրախ կլիներ՝ տեսնելով, որ նման գործընթաց է սկսվում հիմա։ Հրանտը գործընթացի կողքին կլիներ»,- ասաց նա։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս փորձի մասին՝ «Ակոսի» խմբագիրը նկատեց՝ գործընթացը դեռ նոր է սկսվել, պետք է դրական տրամադրվել, բայց, դրա հետ մեկտեղ, զգույշ լինել։

«Մենք ցանկանում ենք, որ հայ և թուրք ժողովուդների հարաբերությունները կարգավորվեն։ Լավ կլինի, որ Հայաստանի ժողովուրդն էլ դրական տրամադրվի դրա նկատմամբ, բայց և ներկայացնի իր պահանջները»,- նշեց նա։

Հայոց ցեղասպանություն բառն օգտագործելու համար Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով դատապարտված Դինքի սպանությունը 15 տարի առաջ թարմացրեց թուրք հասարակության հիշողությունը հայ-թուրքական հարաբերություննրում առկա խնդիրների մասին։ Էդվարդ Տանձիկյանը հիշեց «Բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներով մարդանց փողոց դուրս գալը։

«Դինքը չի մոռացվել Թուրքիայում, բայց, իհարկե, հայ-թուրքական թեմայով թուրք հասարակությունն առավել քիչ է հետաքրքրված, քան սրանից տարիներ առաջ էր»,- եզրափակեց «Ակոս»-ի խմբագիրը։

Հռիփսիմե Հովհաննիսյան