Թուրքիան կարող է մեծ կորուստներ ունենալ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էսկալացիայի դեպքում․ ամերիկացի վերլուծաբան

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Թուրքիայի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ հիմնված է դիվանագիտական լուծումների հնարավորության վրա, սակայն բալանսավորումը դառնում է «ավելի դժվար», քանի որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը խորանում է։ Այս մասին գրում է Ազգային ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի աշխատակից, ամերիկացի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը, հաղորդում է «Ահվալ» գործակալությունը։

Ըստ վերլուծաբանի՝ Ռուսաստանն ավելացրել է իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանին՝ մեծացնելով հակամարտության սրումը, ինչը ՆԱՏՕ-ի համար լրջագույն մարտահրավեր է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուկրաինայի հետ ավելի խորը քաղաքական ու ռազմական հարաբերություններ հաստատելու ձգտումը որոշ դաշնակիցներ, այդ թվում՝ Ռուսաստանը, դիտարկում են որպես «խիստ սադրիչ»։

«Թուրքիայի տնտեսության անկման, Էրդողանի ներքին ժողովրդականության նվազման, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Հարավային Կովկաս թուրքական ու ռուսական զինված ուժերի միջև դիմակայության իրավիճակում, Թուրքիան ՆԱՏՕ-ի այն անդամներից է, որն ամենաշատը կկորցնի Ուկրաինայի սահմանին առճակատման դեպքում»,- ասում է Մանկոֆը։

Նա նշում է, որ ավելի մեծ ինքնավարության ու ազդեցության ձգտող Անկարան մեկուսացել է ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներից։

Վերլուծաբանը գրում է, որ «Թուրքիայիում Ղրիմի հարցով կա լայն համակրանք, և Անկարան խիստ է արձագանքել 2014 թվականին Ղրիմի բռնակցմանը, մինչդեռ Ռուսաստանը վերցնելով ուկրաինական նավերն ու նավահանգիստները՝ Սև ծովում Թուրքիայից խլել է հզորության բալանսը»։

Մանկոֆը նշում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան հակառակ դիրքորոշումներ ունեն մի շարք տարածաշրջանային հակամարտություններում, այդ թվում՝ Սիրիայում և Լիբիայում, սակայն երկու երկրները վերջին տարիներին դեռ ձգտում են մերձեցման։ Ըստ վերլուծաբանի՝ Մոսկվան հանդուժող է իր նկատմամբ Անկարայի հակառակ գործողություններին, սակայն կարող է հանդուրժող չլինել նրա՝ ուկրաինական քաղաքականության հարցում։

Թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են Ուկրաինայում, նշվում են որպես սահմանին ներկա կուտակումների կատալիզատոր, սակայն Կիևը փոքր հույս ունի՝ դիմայակելու ռուսական լայնածավալ հարձակմանը։

Ռուսաստանը կարող է ավելացնել ճնշումները Սիրիայում կամ թուրքական հավակնությունները մեծացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսին «Թուրքական հոսք» գազամուղն է։

Ըստ Մանկոֆի՝ ուկրաինական հակամարտության էսկալացիան կարող է վերջ դնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև երկարատև բալանսին։

Էմմա Չոբանյան