Հայկ Մարությանը ՀՀԿ-ական չէր, բայց հեռացվեց․ ավտորիտար մտածելակերպը շարունակվում է՝ մեզ ամեն ինչ կարելի է․ Վարուժան Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.01.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ․ ՀՀ-ն ինչպե՞ս է կատարել ԵՄ-ի հետ CEPA համաձայնագիրը․ մշտադիտարկման արդյունքներ
17.01.2026 | 19:51
Մասյացոտնի թեմի հոգևորականները հայտարարությամբ աջակցում են Մայր Աթոռին և թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահին
17.01.2026 | 19:30
Այսօր ԱՄՆ-ի ազդեցությունը Կովկասում շատ ավելի թույլ է, քան Խորհրդային Միության փլուզումից հետո էր․ Ջոն Բոլթոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.01.2026 | 19:20
Պապիկյանը շրջայց է կատարել ռազմական ակադեմիայի հինանորոգվող մասնաշենքում
17.01.2026 | 18:59
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
17.01.2026 | 18:34
Մահացել է դերասանուհի Զառա Արամյանը
17.01.2026 | 18:22
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
17.01.2026 | 17:59
Քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները
17.01.2026 | 17:46
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
17.01.2026 | 17:30
ՆԳՆ-ն թույլ չի տվել իրանցիներին Երևանում երթ անցկացնել. քաղաքապետարանը թույլատրել է, ապա չեղարկել թույլտվությունը
17.01.2026 | 17:13
Իրավիճակը ճանապարհներին 17:05-ի դրությամբ
17.01.2026 | 16:50
Երևանում վագոն-տնակ է այրվել
17.01.2026 | 16:33
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
17.01.2026 | 16:16
Վթար Ալագյազում. GAZel-ի ուղևորներն ու և UAZ-ի վարորդը հոսպիտալացվել են
17.01.2026 | 15:55
2025-ին Հայաստանի աշակերտները միջազգային օլիմպիադաներում նվաճել են 91 մեդալ․ ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ

-Պարո՛ն Հոկտանյան, Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացվեց Հայկ Մարությանը, որը շուրջ երեք տարի լռելուց հետո իր նախկին թիմակիցներին մեղադրեց կոռուպցիայի մեջ։ Բայց մինչ դրան գալը, խնդրեմ Ձեր գնահատականը բուն գործընթացի վերաբերյալ՝ արդյո՞ք ժողովրդավարական պետությանը հատուկ է Հայկ Մարությանի հեռացման պրոցեսն այն տեսքով, ինչ տեսանք։

-Գիտեք՝ նայած թե ո՞ր ժողովրդավարական պետությանը նկատի ունեք։ Եթե մենք խիստ չափանիշներով մոտենանք, իհարկե՝ ինքն այդ թիմից էր և, բնականաբար, եթե թիմը գտնում է, որ ինքը շեղվել է այդ գծից, ապա ընդունված է այդպես վարվել։ Այսինքն՝ ֆորմալ տեսակետից նորմալ է։ Իսկ եթե ավելի գլոբալ դնենք խնդիրը՝ ինչպե՞ս է իրեն պահել թիմը, ինքը չի՞ շեղվել այն արժեքներից, հանուն որոնց իրենք նախաձեռնեցին 2018-ի ապրիլյան «թավշյա-ոչ բռնին», և որքանո՞վ է այսօր գործում այդ արժեհամակարգը։ Այսինքն՝ եթե մի պահ դուրս գանք Երևանի սահմաններից, նայենք ավելի գլոբալ՝ հանրապետության մասշտաբներով և հասկանանք՝ արդյո՞ք կարող ենք միայն Մարությանի վրա գցել այդ բոլոր խնդիրները։ Եթե մենք նայում ենք գլոբալ մակարդակով, մենք կարող ենք փաստերով ցույց տալ, որ հենց թիմն է շեղվել այդ արժեքներից։

-Այնպես է ստացվել, որ Ալեն Սիմոնյանը հաճախ է հայտնվում աղմկահարույց պատմությունների մեջ լրագրողների և օպերատորների աթոռները հավաքելուց զատ՝ ավելի լուրջ հարցեր էլ կան 200 հազար դոլարանոց ավտոմեքենա է գնվում Սիմոնյանի համար պետբյուջեի փողերով, մեկ՝ նրա եղբոր ղեկավարած ընկերություններն են հաղթում պետական մրցույթներում, մեկ պարզվեց՝ 120 հազար դոլարով 7 երկիր գործուղումների է գնացել։ Իհարկե՝ նա կհիմնավորի, որ իր գործուղումները հանուն պետական շահերի պաշտպանության էին։ Արդյո՞ք Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց պետք է բարձրացվի։ 

-Եկեք պաշտոնանկությունից չխոսենք, որովհետև եթե նա պաշտոնանկ լինի, ես չեմ կարծում, որ ավելի փայլուն մեկը կգա։

 -Պաշտոնյայի վարքագիծը շատ կարևոր է, որովհետև գերթանկ ավտոմեքենա վարող պետական պաշտոնյայի կողքին քաղաքացին ստիպված է տարրական սոցիալական խնդիրներ հաղթահարել։

-Գիտեք, եթե որևէ սոցիոլոգիական հարցում անցկացվի և չափվի նույն Ալեն Սիմոնյանի նկատմամբ վստահության կամ հավանության աստիճանը, դա ցույց կտա․․․ Իհարկե, դժբախտաբար, մենք չարացած ժողովուրդ ենք, մի հետազոտություն կա, բայց ես վստահ եմ՝ ինչքան էլ չարացած լինենք, եթե մենք տեսնենք լավ աշխատանք, դա կգնահատենք։ Ես չեմ հավատում, որ դա կլինի՝ չէ, վատ էր և այլն։ Այսինքն՝ շատերը կգնահատեն։ Մեր ժողովրդի մոտ այդ օբյեկտիվությունը կորած չէ։ Եթե տեսնի, որ այս մարդը լուրջ գործ է անում, կգնահատի։ Օրինակ՝ նույն օմբուդսմենի վարկանիշը բավականին բարձր է, և ոչ թե այն պատճառով, որ քննադատում է այս իշխանություններին, այլ որ գնում է սահմանամերձ գյուղեր և քաղաքներ, տեսնելու՝ ինչ վիճակում են հայտնվել։ Այսինքն՝ մարդիկ որքան էլ սուբյեկտիվիզմ ունենան՝ նախկիններ ու ներկաներ, նրանք կկարողանան օբյեկտիվ գնահատել, օրինակ՝ եթե Ալեն Սիմոնյանին գնահատենք։ Մյուս նախարարներին, ԱԺ փոխնագահներին էլ տեսնենք․․․

-ԱԺ փոխնախագահ կա, որ իրեն հատկացված տեղում չի էլ նստում․․․ Այնպես չէ, որ ընդդիմությանն ամեն ինչ կարելի է։

-Իշխան Սաղաթելյանը․․․ ես էլ եմ համաձայն, որ եթե փոխնախագահ է․․․ Իհարկե՝ մեկ-մեկ նստում է։ Խնդիրն այն է՝ ինչքանո՞վ է այդ մշակույթը մտած մեր մեջ։ Եթե դու ընդդիմություն ես, արդյո՞ք քեզ բանի տեղ դնում են, թե՞ չէ։

-Եթե ընդդիմության մասին էլ խոսենք, հատկապես՝ ԱԺ-ի, այդ ուժերը հանդես են գալիս ոչ կառուցողականության դիրքերից, այլ այնպիսի որակումներով են գնահատականներ հնչեցնում, որ իշխող ուժը չի էլ ուզում լսել։

-Իսկ եթե այլ ընդդիմություն գա՞ր։

-Եթե այնպիսի ընդդիմադիր ուժ ներկայացված լիներ ԱԺ-ում, որին իշխող ուժը չէր կարողանա լռեցնել՝ «հանցագործ» և «կոռուպցիոներ» որակելով, դա լրիվ այլ որակի պառլամենտական դիսկուրսի կտաներ։

-Գիտեք՝ մի քիչ կասկածում եմ, որովհետև խնդիրն այստեղ մշակույթի բացակայությունն է․ նախկինում ինչպիսին են եղել, հիմա էլ է դա։ Թեկուզ այն, որ այլ տիպի ընդդիմություն չհայտնվեց ԱԺ-ում, դա էլ շատ բանի մասին է խոսում։ Երկրորդ՝ որքանո՞վ է պատրաստ մեր հասարակությունը ընդդիմություն տեսնելուն։ Հայկ Մարությունը ՀՀԿ-ական չէր, ոչ էլ՝ ՀՅԴ-ական, բայց հեռացվեց․ ավտորիտար մտածելակերպը շարունակվում է, ինչը կնպաստի համակարգային կոռուպցիայի վերադարձին՝ «մեզ ամեն ինչ կարելի է» սկզբունքով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան