Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
Քաղաքականություն
08.06.2026 | 19:42
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։
«Ողջունում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում։ Հույս ունենք, որ հետընտրական շրջանում Հայաստանն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը, «ինչպես դա արել է մինչ օրս՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի