Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը Մոլդովայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։
Հայաստան – Մոլդովա խաղը կկայանա հունիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 19։00-ին։ Հունիսի 6-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում էր անցկացրել նաև Ղազախաստանի հավաքականի հետ։ Գրանցվել էր 1։1 հաշիվը։