Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքականություն
08.06.2026 | 18:20
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարություն, կայունություն և Եվրոպային ավելի մոտ ապագա։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Նա ընդգծել է, որ Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության և ԵՄ-ին ինտեգրման ճանապարհին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի