8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ Շենգավիթում տեղակայված 8/20 ընտրատեղամասի նախագահը, որը ներկայացել է Լյուդվիգ անունով, խոչընդոտել է Factor TV-ի նկարահանող խմբի աշխատանքն ու ազատ տեղաշարժը։

Factor TV-ն քվեաթերթիկների հաշվվման գործընթացին ի թիվս այլ տեղամասերի, պատահականության սկզբունքով հետևում էր նաև 8/20 ընտրատեղամասից։ Ժամը 22:30-ի հատվածում օրենքով սահմանված կարգով հանձնաժողովի նախագահին նկարահանող խմբի լրագրողը տեղեկացրել է ընտրատեղամասից դուրս գալու մասին և խնդրել համապատասխան նշումներ անել գրանցամատյանում։

Նախագահը խոչընդոտել է լրագրողի ազատ տեղաշարժի իրավունքը՝ այդպիսով պատճառ դառնալով, որ խումբը ուշանա մեկ այլ կարևոր իրադարձության վայրում ժամանակին նկարահանում իրականացնելուց։ Նախագահը պահանջել է տեղամաս մուտք-ելք չանել մինչև քվեաթերթիկների ամբողջական հաշվարկի ավարտն ու արձանագրության կազմումը։ Նրան այդ հարցում աջակցել է նաև Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը՝ պնդելով, որ իրավունք չունենք ընտրատեղամասից դուրս գալ։ Թե՛ հանձնաժողովի նախագահը, թե՛ վստահված անձը որևէ օրենքի հղում չեն կատարել, միայն հայտարարել են, որ իրավունք չկա տեղամասից դուրս գալու։

Factor TV-ի լրագրող, թե՛ հանձնաժողովի նախագահին, թե՛ վստահված անձին հայտնել է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն լրագրողը կարող է նաև 20:00-ից հետո ցանկացած պահի ներս մտնել ու դուրս գալ ընտրատեղամասից։ Սակայն, նրանք իրենց դիրքորոշում չեն փոխել այնքան ժամանակ, քանի դեռ լրագրողը չի առաջարկել է զանգել ԿԸՀ և ճշտել։ Միայն այդ առաջարկից հետո նախագահը հայտնել է, որ կարող ենք դուրս գալ։

Եվս մեկ անգամ նշենք, թե ինչ է սահմանում ՀՀ Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածը․ «Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը՝ ժամը 20.00-ին, հայտարարում է քվեարկության ավարտի մասին և արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նիստին, բացի ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից, իրավունք ունի ներկա գտնվելու նաև թեկնածուն»,- նշված է Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածում։ ԿԸՀ-ին ևս մեկ անգամ խնդրեցինք պարզաբանել, թե ովքեր են ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք։ Մամուլի խոսնակը փոխանցեց, որ խոսքն այն անձանց մասին է, ովքեր ԿԸՀ-ից ստացել են համապատասխան անցագրեր։ Նշենք, որ խոսքը լրագրողների, դիտորդների և վստահված անձանց մասին է։

Նարեկ Կիրակոսյան