ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր կայցելեն Բաքու
Քաղաքականություն
19.06.2017 | 10:13ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կմեկնեն Բաքու՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններ վարելու։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 19-ին կժամանեն Բաքու։ Մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք՝ Ադրբեջանը հանդիսանում է հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների շարունակման կողմնակից»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիկմեթ Հաջիևը. հայտնում է RIA Novosti-ն։