Գերիների հարցից Ադրբեջանը խուսափել չի կարող․ Հաագայի դատարանի տարբերվող պահանջները Երևանից և Բաքվից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
Բոլորը

Ավելի շատ ու ավելի լուրջ պահանջներ՝ ուղղված Ադրբեջանին, ավելի քիչ՝ Հայաստանին։ Եթե կարճ, ապա հենց այս մասին էին Հաագայի դատարանի այս շաբաթվա որոշումները հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը  որոշումները հրապարակեց՝ մինչև անցնի բուն գործերի քննությանը։

Հայկական կողմը դրական գնահատեց որոշումները։

«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը», – արձագանքել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Թեև ադրբեջանական կողմը նույնպես շտապեց ողջունել դատարանի որոշումները, բայց այդտեղ կեղծիք կար․ Բաքուն ուղղակի ուզում էր սեփական հանրությանը ցույց տալ, թե հաղթել է դատարանում։ Դա, իրականում այդպես չէ։

Դատարանն Ադրբեջանին պահանջներ է ներկայացնում նաև հայ գերիների ու այլ պահվող անձանց հարցով, ինչպես նաև հայկական պատմամշակութային ժառանգության մասով։

  • Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են՝ 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը։
  • Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ։

Հասկանալի է, որ Հայաստանին նման պահանջներ չեն կարող ներկայացվել։ Հայաստանն արդեն իսկ վերադարձրել է Ադրբեջանի բոլոր գերիներին, ինչի մասին այս օրերին հայտարարեց նաև Արցախում ռուսական խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Ինչ վերաբերում է երկրորդ կետին, ապա հայկական վերահսկողության տակ ադրբեջանական պատմամշակութային ժառանգություն չի անցել։

Հատկանշական են Հաագայի դատարանի պահանջները ռասայական ատելության և խտրականության հարցերում։ Հայաստանի դեպքում պահանջն ուղղված է ոչ պետական մարմիններին ու անձանց։

Հայաստանին ուղղված պահանջն է՝ կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության հրահրումը, իսկ Ադրբեջանից պահանջվում է՝ կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և նաև խտրականության հրահրումը։

Սա նշանակում է, որ դատարանը մատնացույց է անում՝ Հայաստանում կարող են լինել նման գործողություններ իրականացնող առանձին անհատներ, այնինչ Ադրբեջանում ռասայական ատելության և խտրականության դիմում են պաշտոնյաները և հանրային մարմինները, ասել է թե՝ պետությունը։

Բայց հայտնի է, որ Ադրբեջանը նախկինում էլ է խախտել միջազգային ատյանների որոշումներ։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ Բաքուն այս անգամ կկատարի այդ որոշումները։

«ՄԱԿ-ի արդարադատության դատարանի անհապաղ միջոցների վերաբերյալ որոշումներն իրավաբանորեն պարտադիր են։ Միշտ վտանգ կա, որ պետությունները կարող են չկատարել կամ թերի կատարել, բայց առանձին դեպքերում վրա են հասնելու քաղաքական հետևանքներ, և ինչու ոչ՝ նաև իրավական հետևանքներ։ Եթե արձանագրվում է, որ պետությունը խախտել է վճիռը կատարելու իրավական պարտականությունը, ապա ընդհուպ մինչև սանկցիաներ կարող են կիրառվել», – բացատրում է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանը նաև բացատրում է, որ բուն գործի քննությունը դեռ առջևում է, և եթե Ադրբեջանը չիրականացնի հրատապ այս պահանջները, դատավորների մոտ կարող է ներքին համոզմունք ձևավորվել Ադրբեջանի դեմ, ինչը կարող է ազդել գործով վերջնական որոշումների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան