Շուռնուխում կառուցվող 13 տները գործադիրի սահմանած ժամկետում չեն հանձնվի շահագործման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
Բոլորը

Աշխատանքները կազմակերպված են այնպիսի հաշվարկով, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի այս հայտարարությունը, որ արվել է փետրվարին,  վերաբերում է Շուռնուխում տարեսկզբին մեկնարկած բնակելի տների կառուցման գործընթացին:

Շուռնուխում նոր թաղամասի կառուցման ծրագիրը ներկայացնելիս Ղուլարյանը վստահեցնում էր՝ բնակեցումը նախատեսված է տարվերջին: Գործադիրի նոյեմբերի 25-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց շինարարության ընթացքով: Պարզվեց՝ ավարտական փուլի մասին դեռ խոսք չկա:

«Շինարարությունն ընթանում է, որոշակի խնդիրներ կային, հիմա վերսկսված է ամբողջ թափով։ Հույս ունենք, որ պայմանագրով սահմանված ժամկետում ամբողջությամբ կավարտենք թաղամասի կառուցումը»,- ասաց Արմեն Ղուլարյանը:

Առանց մանրամասնելու, թե ինչ խնդիրների մասին է խոսքը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, փաստորեն, տների կառուցումն ավարտելու այլ ժամկետ նշեց: Շուռնուխում շինաշխատանքների հետ կապված խնդիրների մասին մամուլը գրեց, երբ ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրեց: Հենց այդ փուլում էլ Շուռնուխի տների շինարարությունը կանգ առավ: Այլընտրանքային ճանապարհների վատ վիճակի պատճառով գյուղը մասնակիորեն մեկուսացել էր, շինարարներն էլ հրաժարվել էին մեկնել Շուռնուխ։ Չկար նաև շինտեխնիկան տեղափոխելու հնարավորություն: Այն, որ շինարարության ընդհատման պատճառը կապված էր ենթակառուցվածքների հետ, Factor.am-ի հետ զրույցում չհերքեց նաև Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինության ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը:

«Շինաշխատանքները ենթադրում է մեծածավալ շինանյութերի, աշխատուժի տեղափոխում, և վերջին իրադարձություններով պայմանավորված՝ որոշակի ժամանակահատված լոգիստիկ խնդիրներ եղան շինանյութերի տեղափոխման հետ կապված։ Բայց ներկա պահին դրանք, կարծես թե, կարգավորվել են, այլընտրանքային ճանապարհով հնարավոր է տեղափոխել, և ներկա պահին էլ շինաշխատանքներն ընթանում են ամբողջ թափով»,- ասաց Արսեն Միրզոյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ տների կառուցման հիմնական մասը մինչև տարեվերջ կավարտեն՝ բացառությամբ ներքին հարդարանքի: Ներկա պահին, ըստ Միրզոյանի, բոլոր 13 տների կառուցման աշխատանքները զուգահեռաբար են ընթանում, որոշների հիմնակմախքն ամբողջությամբ պատրաստ է, որոշների դեպքում՝ արդեն տանիքներն են կառուցվում: Կոմիտեի իրավասու պաշտոնյան տների շահագործումն ուշացնելու այլ պատճառներ էլ է նշում։

«Մեկ տան կառուցումով կամ 13 տան կառուցումով չի ավարտվում։ Քանի որ թաղամասային կառուցապատում է, այն ենթադրում է նաև արտաքին ինժեներական ենթակառուցվածքների կառուցման, մոնտաժման աշխատանքներ: Մասնավորապես՝ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղու տեղադրում: Սա ենթադրում է ընդհանրական մոտեցում»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ի հայտնի դեպքերից հետո Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի մեկ տասնյակից ավելի տներ հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության ներքո: Հենց սրան էլ հաջորդեց այնտեղ նոր տներ կառուցելու՝ կառավարության նախաձեռնությունը: Թեև ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում, այդուհանդերձ, տների կառուցման համար կառավարության սահմանած ժամկետը 2021-ի ավարտն էր, ինչը, ըստ էության, հետաձգվում է:

Քաղաքաշինության ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը հույս ունի՝ 2022-ի սեպտեմբերին կավարտեն թաղամասի կառուցումը և կհանձնեն շահագործման:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մաթևոսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: