Բացահայտվեց միջազգային հանրության թուլության աստիճանը․ Ռ․ Կիրակոսյանը՝ Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման չկայանալու մասին

Լուրեր

26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
Բոլորը

Թեև վերջին րոպեին չհանդիպելը մնում է և՛ անհասկանալի, և՛ չբացատրված, այս հիասթափեցնող զարգացումից երեք նշանակալի եզրակացություն կարելի է անել։ Factor.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման չկայանալուն։

«Դիվանագիտության հերթական փուլի ակնկալիքները չարդարացվեցին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները չկարողացան դեմ առ դեմ հանդիպել Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ չնայած խոսվում էր այն մասին, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ 28-րդ նախարարների հանդիպմանը կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նշել էր, որ այն չի կայացել։

«Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»,- ասել էր նա։

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպման ձախողված փորձը բացահայտում է միջազգային հանրության թուլության աստիճանը, որն այժմ կողմերի վրա շատ ավելի քիչ լծակներ ունի, քան սպասվում էր:

«Այս համատեքստում, բանակցությունների յուրաքանչյուր փուլ մնում է Ադրբեջանի դիվանագիտության անկանխատեսելի հանձնառության պատանդը։ Ադրբեջանը, ըստ տեղեկությունների, չեղարկել է հանդիպումը՝ ի նշան բողոքի՝ հայկական խորհրդարանական պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ ծրագրված այցի: Եվ սա միայն ցույց է տալիս դիվանագիտական ​​ակնկալիքներն իրագործելու դժվարությունը՝ յուրաքանչյուր հանդիպման համար գործարքային պահանջ կա»,- ասաց նա։

Ռիչարդ Կիրակոսյանի երկրորդ նկատառումն այն է, որ Ստոկհոլմի ծրագրված գագաթնաժողովի չկայանալն ընդգծում է ավելի վաղ եղած՝ դիվանագիտության վերադարձի ակնկալիքների փխրունությունը:

«Ավելի կոնկրետ, չնայած դիվանագիտության վերսկսման հետ կապված լավատեսության թույլ զգացում է եղել, սակայն այժմ վաղ է թվում ակնկալել, որ այդ թափը կշարունակվի: Ավելի շուտ, այժմ պետք է ավելի մեծ խրախուսում լինի, ներառյալ կոնկրետ խրախուսանքներ, հավանաբար, յուրաքանչյուր կողմի՝ բանակցություններին վերադարձնելու համար»,- ասաց նա։

Վերլուծաբանը նաև նկատեց, որ Ստոկհոլմի ձախողված հանդիպումը միակը չէ և առանձնապես զարմանալի չպետք է լինի։ Ըստ նրա՝ այն նոյեմբերի սկզբին Մոսկվայի հարավում ձախողված հանդիպման կրկնությունն է, որն իրականում տապալվեց հայկական կողմի պատճառով։

«Այնուամենայնիվ, հետստոկհոլմյան հարցն այն է, թե արդյոք սա դիվանագիտության ժամանակավոր բացառում է, թե դիվանագիտության դիմաց զենքի ուժի վրա հույս դնելուց նահանջ: Այնուամենայնիվ, ավելի շատ հիմքեր կան դա համարելու որպես շեղում և հույս ունենալու, որ դեպի դիվանագիտություն վերադառնալու հնարավորություն կա՝ հաշվի առնելով բոլոր կողմերի ակնհայտ շահերը և վերջին ամսվա կարևոր ձեռքբերումները»,- ասաց նա։

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ դիվանագիտական ​ ձեռքբերումները սկսվել են Նյու Յորքում 2021 թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այս հանդիպումը նշանավորեց Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտության կարևոր վերադարձ։ Փարիզում և վերջերս Սոչիում կայանալիք հանդիպմանը հաջորդող փորձությունը կլինի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ծրագրված հանդիպումը, որը նախատեսված է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում»,- ասաց նա։

Ըստ նրա՝ դիվանագիտական այս ​​վերագործարկումն առաջարկում է ավելին, քան զենքի ուժի առկայությամբ բանակցությունները․ նվազեցնում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը և ճանապարհ է հարթում ադրբեջանական գերությունից հայ գերիների վերադարձի համար:

«Վերջին հարցը հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելը ձախողելը զգացմունքային տարր է, որը նպաստում է, որ հայկական կողմը պատերազմի շարունակման հեռանկար ունենա: Այս հարցը նաև Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերին ստորագրված հրադադարի համաձայնության պայմաններին բացահայտ անհնազանդության օրինակ է։ Դրանով ավելանում է անվստահության մթնոլորտը, հատկապես այն դեպքում, երբ հայկական կողմն այս համաձայնության ստորագրումից անմիջապես հետո վերադարձրեց բոլոր ադրբեջանցի գերիներին»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի շահերից է բխում տարածաշրջանային առևտրի և տրանսպորտի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումների վերսկսումը։

«Հատկանշական է, որ աշխատանքային խմբի բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց կարևոր նախնական համաձայնագիր, որը վերահաստատեց և ընդունեց Հայաստանի ինքնիշխանությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև հարավային Հայաստանի միջով բոլոր ճանապարհային և երկաթուղային կապերի նկատմամբ: Այն նաև հաստատել է ռուսական միակողմանի վերահսկողությունը ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային ուղիների վրա, ներառյալ մաքսային և մուտքի իրավական դրույթների իրականացման նկատմամբ վերահսկողությունը: Տարածաշրջանային առևտրի և տրանսպորտի վերականգնման հաջող համաձայնագիրը սահմանափակվում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապերով՝ որպես առաջին փուլ, սակայն խորհրդային ժամանակաշրջանի երկաթուղային կապի ծրագրված վերակառուցմամբ և մայրուղու կառուցմամբ»,- նշեց նա։

Տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային ուղիների վերականգնման ավելի լայն՝ երկրորդ փուլը, Կիրակոսյանի խոսքով, ներառում է ավելի ընդարձակ և զգալիորեն ավելի թանկ ռազմավարություն, որը նախատեսում է Թուրքիայի և Հայաստանի միջև փակ սահմանի վերաբացումն ու Կարսի և Գյումրիի միջև խորհրդային ժամանակաշրջանի երկաթուղային գծի վերականգնումը՝ որպես ադրբեջանական երկաթուղային ցանցի վերջնական ընդլայնում։ Սա, ըստ նրա, թույլ կտա հայկական շարժակազմին Հայաստանի հարավից հյուսիսարևելյան ուղղությամբ Բաքվով դուրս գալ դեպի հարավային Ռուսաստան։

«Եռակողմ աշխատանքային խմբում քննարկումները ներառում են նաև Ռուսաստանի խոստումը՝ ապահովել Ադրբեջանով անցնող նոր գազամուղը՝ Հայաստանին ռուսական բնական գազ մատակարարելու համար, որը մասամբ կարող է Ռուսաստանից Վրաստանով անցնող միակ գազատարից Հայաստանի կախվածությանն այլընտրանք լինել»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան