Արտաքինի փոփոխությամբ՝ ներքին խնդիրների լուծում․ պլաստիկ վիրահատությունների աճին զուգահեռ դժգոհությունները նույնպես աճում են

Լուրեր

13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
Բոլորը

Փոքր տարիքում Վիկտորյա Հովեյանը դեմքի վրա ընկնելու պատճառով կոտրել է քիթը, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում քթի վրա ոսկոր է աճել: Քիթը վիրահատել է տասնութ տարեկանում՝ բժշկի խորհրդով։

«Առհասարակ, առաջին այցի ժամանակ վիրաբույժները նկարով ցույց են տալիս վիրահատվելուց հետո քթի հավանական տեսքը, բայց ես չհարցրի, մտածեցինք՝ կարիք չկա, որովհետև իմ քթի տեսքը չէր փոխվելու, այլ ընդամենը ոսկորն էին հեռացնելու: Վիրահատության օրը բժիշկն ինձ առաջարկեց քթիս ծայրը վերև բարձրացնել, բայց ես մերժեցի, որովհետև, ըստ իս ՝ անբնական կստացվեր»,- նշում է Վիկտորյան:

Որոշ ժամանակ անց, սակայն, նա կանգնել է խնդրի առաջ․«Սկզբում քթիս տեսքը նորմալ էր, բայց հետո՝ ամիսների ընթացքում, զգացի, որ քիթս իջնում է ներքև: Բժիշկը պետք է զգուշացներ, որ քթի ծայրը բարձրացնելը պարտադիր է, որովհետև վիրահատությունից հետո ամիսների, տարիների ընթացքում քթի ծայրը իջնելու է, կլորանալու է ու ամբողջ տեսքը փոխվելու է: Տարիներ հետո, ստիպված, կրկին վիրահատելու եմ քիթս, այս անգամ պլասիկ միջատություն է լինելու»,- նեղսրտում է մեր զրուցակիցը։

Վիկտորյան միակը չէ, որ դժգոհ է պլաստիկ վիրահատության արդյունքներից։ Ներկայում, երբ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը բավական մատչելի է, շատերն են դիմում նման միջամտության՝ իրենց պատկերացած կամ երազած արտաքին տեսքն ունենալու համար։

Պլաստիկ վիրաբուժությունը երկու բնույթի է լինում՝ վերականգնողական և էսթետիկ: Վերականգնողական պլաստիկ վիրահատություններ Հայաստանում սկսել են իրականացնել 1980-ական թվականներից։ 1990-ականներին երկրում սկսել է զարգանալ ու ավելի լայն կիրառում է ստացել նաև էսթետիկ վիրաբուժությունը:

Ներկայում Հայաստանը աշխարհում բարձրակարգ որակվող պլաստիկ վիրաբուժության ծառայություններ մատուծող երկրներից է համարվում, բազմաթիվ կլինիկաներ առաջարկում են բժշկական տուրիզմի ճկուն ծրագրեր, նրանց հաճախորդների զգալի մասը արտերկրից են։ Բարձր մրցակցության պայմաններում ծառայությունների գները նույնպես մրցակցային են՝ անգամ ցածր վճարունակություն ունեցողների համար կարող են լինել հասանելի։

Օրինակ՝ քթի պլաստիկ վիրահատության արժեքը տատանվում է 280 հազար դրամից մինչև 1․5 մլն դրամ, դեմքի պլաստիկ վիրահատության գները 150 – 600 հազար դրամի շրջակայքում են, շրթունքներիի ծավալների մեծացման արժեքը՝ 30 – 150 հազար դրամի սահմաններում է։

Մամոպլաստիկան արժե 600 հազար դրամից մինչև 1.6 մլն դրամ, լիպոսակիցան՝ 100 հազարից մինչև 1.5 մլն դրամ, կոպերի վիրահատությունը՝ 180-400 հազար դրամ։

Ոլորտը թե աշխարհում, թե Հայաստանում, արագ է զարգանում և չափազանց կարևոր է նորագույն տեխնոլոգիաներին ու մեթոդներին, տեխնիկական հագեցվածության ամենավերջին միտումներին հետևելը։ Սարքավորումները թանկ են, շուկան՝ փոքր, ու ներդրումները երբեմն բավարար չեն։

Բժշկական սխալների խնդիրն, ըստ ոլորտի փորձագետների, ներդրումների հետ կապ չունի։ Այն կարելի է լուծել հստակ կանոնագրերի ներդրման միջոցով․ աշխարհում վաղուց ընդունված մեթոդով աշխատելը վատ արդյունքներից զերծ կպահի թե բուժառուներին, թե բժիշկներին:

Վիրաբույժ Լիլիթ Ներսիսյանի պրակտիկայում եղել են դեպքեր, երբ հաճախորդները դժգոհ են եղել։ «Պատճառները տարբեր են։ Հնարավոր է՝ մենք իրար չենք հասկացել, կամ պացիենտը չի պատկերացրել, որ այն, ինչ ինքը ինձնից ուզել է, իրականում իրեն չի սազելու, թեպետ, միշտ փորձում եմ նման դեպքերը կանխել։ Երբեմն պացիենտի սպասելիքները ռեալ չեն եղել, ինչն էլ լինում է դժգոհության ամենահաճախ հանդիպող պատճառը»։

Ըստ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանի՝ հիմնականում մարդիկ դիմում են պլաստիկ միջամտությունների, երբ արտաքին տեսքում ինչ-որ բան չեն հավանում:

«Իհարկե կատարում ենք նաև առողջության ցուցումներով պլաստիկ վիրահատություններ, օրինակ, կատարում ենք որովայնի առաջնային պատի կախվածության, մեծ, ծանր կրծքերի փոքրացում»:

Բժիշկը նկատում է, որ երբեմն բուժառուն վիրահատությունից հետո լավ արդյունքի դեպքում էլ որոշում է կրկին ձևափոխել քիթը․ «Երբեմն վիրահատությունից հետո կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ, բարդություններ, որոնց մասին նախօրոք հիվանդին տեղյակ ենք պահում, օրինակ, ոսկրային կոշտուկ, այտուցվածություն, չոր, հաստ սպիներ, որոնք ենթակա են թեթև վիրահատական շտկման»:

Հայաստանում գերակշռող են ռինոպլաստիկայի, այն է՝ քթի, մամոպլաստիկայի՝ կրծքի վիրահատությունները, լիպոսակցիաները/պլաստիկ ճարպահեռացում/: Բժշկուհի Սուսաննա Մուրադյանը նշում է, որ պլաստիկ միջամտություններ ավելի շատ իրականացնում են իգական սեռի ներկայացուցիչները․

«Պահանջված վիրահատութուններից առաջին տեղում է ռինոպլաստիկան։ Նոր աճ է նկատվում մամոպլաստիկայի, իսկ որպես երրորդ հորիզոնական նշեմ, որ և´ տղամարդիկ, և´ կանայք դիմում են բլեֆառոպլաստիկայի՝ կոպերի վիրահատության»,- նշում է նա:

Հոգեբան Լիանա Մարգարյանի դիտարկմամբ՝ պլաստիկ վիրահատությունների զգալի մասն արվում է էսթետիկ նկատառումներով, ընդ որում՝ երբեմն անտեղի․«Հաճախ մարդը կարիք չունի միջամտության, բայց գնում է այդ քայլին»։ Ըստ հոգեբանի՝ դա ցածր ինքնագնահատականի հետևանք կարող է լինել՝ սեփական մարմինն ու ես-ը չընդունելու։

«Այստեղ կարող են լինել խորը ներանձնային խնդիրներ, երբ ներքին դժգոհությունը հաղթահարվում է արտաքին փոփոխություններով, այսինքն՝ մարդը ներքին կոնֆլիկտներ ունի և փորձում է դրանք լուծել արտաքին շտկումներ կատարելու միջոցով»,- նշում է Մարգարյանը:

Կոսմետոլոգ Լուսինե Սարգսյանի խոսքով՝ հիմա մարդիկ ցանկանում են ավելի խնամված լինել։

«Ես կողմ եմ շուրթերի ծավալի մեծացմանը։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ համաձայն չեմ լինում այցելուի որոշման հետ։ Անկախ ամեն ինչից՝ ես սիրում եմ գեղեցիկը և նայում եմ՝ տվյալ մարդուն ինչ չափաբաժին է հարկավոր ավելի վստահ զգալու համար»- ասում է Սարգսյանը։
Նա, սակայն, նաև նկատում է՝ միջամտություններ կատարելը այժմ դարձել է մոդայի անբաժան մասնիկ, որը մի խումբ մարդկանց շրջանում շատ սուր է արտահայտված, և նրանք չեն ընկալում չափի զգացողությունն ու ժամանակի ընթացքում սկսում են նմանվել մեկը մյուսին։
Մասնագետը հորդորում է` քայլ անելուց առաջ լավ մտածել և միջամտությունները կատարել այնքան, ինչքան թույլատելի է, և անել այնպիսի միջամտություններ, որոնք վնաս չեն պատճառում առողջությանը․ «Դիմեք մասնագետի այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ յուրաքաչյուր մարդու արտաքինն անկրկնելի է, և այդ անկրկնելիությունը պետք է պահպանել»:

Անուշ Ղազարյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: