ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Ստամբուլի քաղաքապետի կալանավորումից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն մտահոգված է Թուրքիայում իրավունքների ցանկացած խախտման կապակցությամբ՝ երկրի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորմանը և զանգվածային բողոքի ցույցերին հաջորդած հարյուրավոր ձերբակալություններից հետո։ Այս մասին նա ասել է  Reuters-ին, փոխանցում է Turkish Minute-ը։

Բերսեն նշել է, որ ժողովրդավարական նահանջի հարցը պետք է դիտարկել որպես համաշխարհային երևույթ՝ հավելելով, որ Եվրոպայի խորհուրդը որևէ կոնկրետ դիրքորոշում չունի բազմաթիվ թուրք ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետաքննությունների վերաբերյալ։

Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում տված հարցազրույցում Բերսեն ասել է, որ կապի մեջ է թուրքական իշխանությունների և ընդդիմության պաշտոնյաների հետ՝ ժողովրդավարական արժեքների սկզբունքները շեշտելու համար։

«Ես ուզում եմ այստեղ նշել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի յուրաքանչյուր տարրի, այդ թվում՝ հավաքների և խոսքի ազատության հարգման կարևորությունը»,- ասել է նա։

Բերսեն ասել է, որ Եվրոպայի խորհուրդը ցանկանում է Թուրքիայի հետ կապված բոլոր հարցերը լուծել բաց և անկեղծ ձևով։ Նա նշել է, որ ժողովրդավարական նահանջը «հսկայական մարտահրավեր» է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, և Խորհուրդն աշխատում է «նոր ժողովրդավարական համաձայնագրի» վրա՝ այն լուծելու համար։

«Մենք պետք է այս մարտահրավերը լուծենք որպես գլոբալ երևույթ։ Քանի որ Թուրքիան Եվրոպայի խորհրդի հիմնադիր անդամ է, առանց նրա անհնար կլիներ միասնաբար լուծել ժողովրդավարական անվտանգության զարգացման հարցը»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսն էլ այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ չեղարկել է Անթալիայի ֆորումում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումը՝ Իմամօղլուի ձերբակալության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի